Հայաստանում Գերմանիայի դեսպանն Կլաուդիա Բուշն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Թանգարան-ինստիտուտ․
«Ծիծեռնակաբերդ։ 20-րդ դարը կրում է սարսափելի զանգվածային ջարդերի, էթնիկ զտումների, տեղահանությունների, ցեղասպանությունների հետքը։ Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի և Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը»,- ասվում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հաղորդագրության մեջ։
Բունդեստագը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2016-ի հունիսի 2-ին, եւ դա մեծ ջանքեր է պահանջել Բեռլինից, այդ թվում՝ Գերմանիայի մեղքի բաժնի ճանաչում 1915-ի իրադարձություններում։
Նիկոլ Փաշինյանի՝ Ցեղասպանության կասկածի տակ դնելը անարգանք է Գերմանիայի եւ այլ երկրների ջանքերի հանդեպ։ Դեսպանի այցը Ծիծեռնակաբերդ ցուցադրական էր։