
ՆԱՏՕ-ն Ռուսաստանից նախազգուշացում է ստացել, որ Կալինինգրադի մարզի օդային կամ ծովային շրջափակման փորձի դեպքում պատրաստ է օգտագործել իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը։ Այս մասին Բրյուսելում կայացած ռազմական և տիեզերական համաժողովում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հաղորդում է Reuters-ը։
«Ես չեմ կարող բացահայտել նամակի բովանդակությունը, բայց այո, մենք ստացել ենք նման նամակ», – ասել է նա։
Ռյուտեն նշել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է։ Նա ընդգծել է, որ լուրջ չի վերաբերվում միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին նախազգուշացմանը։