Ինչպես և կանխատեսվել էր, հզոր ցիկլոնով պայմանավորված՝ փետրվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ողջ հանրապետությունում դիտվել է ձյուն, առանձին հատվածներում՝ շատ ուժեղ։ Դիտվել են նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հանրապետության ճանապարհներին՝ մերկասառույց։
ՇՄ նախարարությունից հայտնում են, որ տեղումների քանակը կազմել է․
- Շիրակում՝ 10-24 մմ, ձյան ծածկի բարձրությունը հասել է 22-40 սմ,
- Գեղարքունիքում՝ տեղումներ, 10-40 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 15-40 սմ,
- Լոռիում՝ տեղումներ, 13-27 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 30-36 սմ,
- Տավուշում՝ տեղումներ 9-30 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 30-45 սմ (Բագրատաշեն՝ մինչև 5 սմ),
- Արագածոտնի լեռնային շրջաններում՝ տեղումներ,10-27 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 50-70 սմ, Արագածոտնի բարձրլեռնային շրջաններում՝ տեղումներ, 10-27 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 60-120 սմ,
- Արագածոտնի նախալեռնային շրջաններում՝ տեղումներ, 9-15 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 5-12 սմ,
- Կոտայքի լեռնային շրջաններում՝ տեղումներ 15-28 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 40-70 սմ, Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ տեղումներ 20-50 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 10-15 սմ,
- Արարատ, Արմավիրում տեղումներ՝ 14-17մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 15-20 սմ,
- Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ տեղումներ 8-10 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 40-60 սմ, Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ տեղումներ 6-9 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 8-10 սմ,
- Սյունիքի հովտային շրջաններում՝ տեղումներ 2-6 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 1-4 սմ, Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ տեղումներ 3-5 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 4-6 սմ,
- Երևանում՝ տեղումներ,15 մմ, ձյան ծածկի բարձրություն՝ 15-18 սմ։
Առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի չափ տեղումներ։