Մարտի 4-ին ՏԱՍՍ-ը հայտնել է, որ պարոն Սոբյանինը մասնակցել է Հեյդար Ալիևի հուշարձանի հիմնաքարի տեղադրման արարողությանը: (https://tass.ru/obschestvo/23300893)
Միաժամանակ Telegram-ի ալիքներից մեկը հայտնել է. «Սոբյանինը որոշել է Ալիև ավագի հուշարձանը կանգնեցնել Մոսկվայում։ Հեյդար Ալիևիչը լավ որդի է մեծացրել։ Հուշարձանը կտեղադրվի Հաղթանակի 80-ամյակի տարում։ Իսկ ավագ-Ալիևը 1941-ին խուսափեց զորակոչվելուց բանակ, 1970-ին էլ Ադրբեջանին սկսեց պատրաստել ԽՍՀՄ-ից լիովին անկախ ապագա գոյության համար (դա ինքն էլ հրապարակավ խոստովանեց)… Հերոս Մոսկվայում հուշարձան կանգնեցնելու իսկը ժամանակն է»։ (https://t.me/tasmanian_diablo/4323)
Հեյդար Ալիևի լայնորեն հրապարակված և մեջբերված կենսագրության մեջ կեղծված են նույնիսկ նրա ծննդյան («Հեյդար Ալիևի թափառական ծննդյան օրը», (http://russia-artsakh.ru/node/14557) և մահվան ամսաթիվը։ Եվ եթե Հեյդար Ալիևի մահվան ամսաթիվը չորս ամիս թաքցվում էր հանրությունից՝ նրա որդուն՝ Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում կարգելու համար, ապա Հեյդար Ալիևի ծննդյան օրն ու տարեթիվը փոխվել է բարձրաստիճան պաշտոնյայի՝ նրա հորեղբոր՝ Հասանի օգնությամբ՝ «կարմիր բանակում» կռվելուց խուսափելու համար։
Հարկ է նշել, որ պատերազմի սկսվելուց առաջ Հեյդարի փաստաթղթերում նշվում էր, որ նա ծնվել է 1922 թվականին Հայաստանի Սիսիանի շրջանում, հայրենի Ջալալի ցեղի սեզոնային գաղթի ժամանակ։ Դա նշանակում էր, որ նա բանակ կզորակոչվեր արդեն 1940թ.։ Սակայն Հեյդար Ալի Ռզա օղլուի նոր փաստաթղթերը «վկայում» են, որ նա ծնվել է մեկ տարի անց՝ 1923 թվականին, արդեն բուն Նախիջևանում։
1939 թվականի ամռանը Հեյդար Ալիևը ընդունվել է Ադրբեջանի արդյունաբերական ինստիտուտի ճարտարապետության բաժինը։ 1941 թվականի հունիսի 22-ին սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Ավարտելով իստիտուտի ընդամենը երկու տարին` Հեյդար Ալիևը, դե ֆակտո 19-ամյա երիտասարդը, առանց որևէ հատուկ կրթության, տեղափոխվեց Նախիջևան և նշանակվեց աշխատելու տեղի ՆԿՎԴ-ում: Սկզբում որպես սովորական աշխատող, բայց նույնիսկ այս պաշտոնը պաշտպանում էր բանակ զորակոչից (Հասան հոպարը օգնեց): Հետաքրքիր է, որ նրա մյուս դասընկերներից ոչ մեկին բանակից չեն ազատել։
Միևնույն ժամանակ, 1980-ականներին Հեյդարի ծննդյան փաստագրական տվյալներ չկան, ոչ էլ ծննդյան վկայական: Այն չկարողացավ գտնել անգամ ԽՄԿԿ Կենտկոմի վերահսկողության հանձնաժողովը, որն իրականացնում էր Գ.Ալիևի գործունեության հետաքննությունը։
Դե, ծայրերը շփոթելը և ամեն ինչ տակնուվրա անելը հենց այն է, ինչ շատ լավ գիտեր Հեյդար Ալի Ռզա օղլու Ալիևը։
Արդեն ԽՍՀՄ ՊԱԿ-ի բարձրաստիճան սպա, «վաթսունականների վերջին, անցյալ դարի յոթանասունականների սկզբին, կատարելով ԽՍՀՄ ՊԱԿ-ի հանձնարարությունը, նա դարձավ Քրդստանի բանվորական կուսակցության և Թուրքիայում քրդական ապստամբական շարժման կազմակերպիչներից մեկը։ Շատ տարիներ անց, արդեն լինելով Ադրբեջանի Հանրապետության նախագահ, նա «կիսվեց» դրանով իր «սիրելի եղբոր»՝ Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի հետ՝ դրսում իր հազարավոր ցեղակիցներին սպառնալիքի տակ դնելով, այդ թվում՝ աշիրեթ շիքակին, որին պատկանում էր իր ցեղը»:
2000-ականների սկզբին Մոսկվայում հրաժարվեցին Ալիևի հուշարձանը կանգնեցնել, այդ պարտականությունը վերցրեց Ուլյանովսկը 2009 թվականի նոյեմբերին: Միևնույն ժամանակ, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տնօրեն Քենան Ալիևը (դե, էլի Ալիև) ասել է, որ Ադրբեջանի հանգուցյալ առաջնորդի հուշարձանների տեղադրումը դառնում է հանրապետության արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը։ «Մի քանի տարի առաջ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը փորձեց բարձրացնել Ալիևի հուշարձանը կանգնեցնելու հարցը։ Ալիեւը երկար ժամանակ աշխատել է Կրեմլում, մոսկվացիները նրան լավ են հիշում։ Սակայն մոսկվացիները խանդավառությամբ չընդունեցին այս գաղափարը և հրաժարվեցին դրանից։ Բայց Ռուսաստանը մեծ երկիր է, մենք որոշեցինք կանգ առնել Ուլյանովսկում, այնտեղ լավ է պահպանվել մեկ այլ առաջնորդի հիշատակը» (https://www.svoboda.org/a/1886839.html):
Հիմա, կարծես թե եկել է հերոս քաղաք Մոսկվային «ուրախացնելու» ժամանակը։
Մինչդեռ Կրեմլի թողտվությամբ օկուպացված Լեռնային Ղարաբաղում նացիստական Բաքվի ռեժիմը Ալիև կրտսերի գլխավորությամբ ամենուր ոչնչացնում է Հաղթանակի մարշալների, հերոսների և Հայրենական մեծ պատերազմի շարքային զինվորների հուշարձանները։ Քանի որ 2020*ից հետո Բաքվի նացիստական ռեժիմը ՌԴ ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարության լիակատար անգործությամբ խլում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ավելի ու ավելի շատ տարածքներ, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իրականացրել է էթնիկ զտումներ, այդ հուշահամալիրներն ու գերեզմանները ոչնչացվում են ամենուր կամ արդեն ավերվել են։
Պարոն Ս. Կոպիրկինի նստավայրից 150 կմ հեռավորության վրա, որի դիվանագետները ցինիզմ ունեն շնորհավորելու պատերազմի 100-ամյա հայ վետերանին, ադրբեջանցի Ալիևի նեոնացիստները ոչնչացնում են հայ մարշալների, գեներալների, սպաների, հերոսների հուշարձանները և պղծում Մեծ հայրենականի շարքային զինվորների գերեզմանները։ Եվ դա չի անհանգստացնում ոչ պարոն Կոպիրկինին, ոչ տիկին Զախարովին, ոչ էլ պարոն Լավրովին («Ցինիզմ է շնորհավորել վետերաններին՝ հանգիստ հետևելով Արցախում նրանց գերեզմանների պղծմանը», http://russia—artsakh.ru/node/21239)։
Այսպիսով, շնորհավորում ենք մեր սիրելի մոսկվացիներին: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Մոսկվայում կանգնեցվում է բանակից խուսափած Հեյդար Ալիևի հուշարձանը։
Իսկապես, «սևը սպիտակ է», «ճշմարտությունը սուտ է»…
Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: