Վրանը քանդե՛ք։ Իսկ ի՞նչ է լինելու 2 ամիս անց, արցախցիներին բնակարաններով կապահովե՞ն

  • 11:30 16.04.2025

Վրանը քանդե՛ք, մենք ձեզ երկու ամսվա յոլա գնալու փող կտանք։ Սա Հայաստանի Հանրապետության կառավարության պատասխանն է։ Արցախից տեղահանված, Հայաստանում ապաստանած և ՀՀ կառավարության կողմից փախստականի կարգավիճակին հավասարեցված՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցվածի կարգավիճակ ստացած ժողովրդի անունից՝ Արցախցիների շահերի պաշտպանության խորհրդի կողմից ներկայացված պահանջների պատասխանն է։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ պահանջների ամենամեծ տեղը զբաղեցնող հարցը չեր սոցիալականը և անդրադառնանք, այո, հենց սոցիալականին, որովհետև որևէ հարց չկա այն աքսիոմի մեջ, որ կեցությունն է որոշում գիտակցությունը։ Մեր պարագայում կեցությունը որոշում է նաև, բացի գիտակցությունից` գաղթի հարցը։

Հարց ուղղեննք ՀՀ կառավարության այն անդամներին, որոնց գլխում ծագել է այդ գաղափարը։

Հետո հարց կուղղենք այն արցախցիներին , որոնք ցանկություն կհայտնեն համաձայնվել այդ գաղափարին։

ԵՎ այսպես՝ իսկ ի՞նչ է լինելու երկու ամիս հետո։

Կարո՞ղ է երկնքից մանանա թափվի։

Կարո՞ղ է արցախից տեղահանվածները ինքնաբավ դառնան և սկսեն իրենք աջակցությունը ցուցաբերել, օրինակ, Սիրիայի ժողովրդին կամ էլ, թուրքիայում երկրաշարժից տուժածներին։

Կարո՞ղ է ՀՀ կառավարությունը կարողանա երկու ամսում Արցախցիներին բնակարանով ապահովել։

Կարո՞ղ է արդյոք ՀՀ քաղաքացիները, որոնք էլ իրենց հերթին բնակարանները վարձով տալով, որոշ չափով իրենց սոցիալական հարցերն են լուծում, դառնան ինքնաբավ և բնակարանների համար վարձ չվերցնեն, ինչից իմիջիայոց կտուժի նաև պետական բյուջեն, որորվհետև տաս տոկոսը վարձից բյուջե է վերադառնում։

Ոչ, ոչինչ էլ չի լինելու։ Երկու ամիսը անցնելու է երկու վայրկյանի պես։

Հիմա փորձենք հասկանալ թե ինչ ասել է վրանը քանդեք։

Ասել է` մի պայքարեք ձեր իրավունքների համար, բայց մենք ճիշտն ասած իսկի չենք էլ պայքարում, սա ընդամենը մեր իրավունքների և կարիքների բարձրաձայնում է։

Բայց արի ու տես, սա էլ է ՀՀ կառավարության ականջին ծանր հնչում։ ՀՀ կառավարությունը ուզում է՝ մենք հպարտ, հպարտ դիմանանք, սովին, աղքատությանը, կամ քաջաբար արտագաղթենք։ Իսկ իրենք աշխարհում հպարտանան, որ հարյուր հիսուն հազար փախստական են տեղավորել աշխարհի բոլոր անկյուններում և ոչ մի ծպտուն չի եղել։

Ուզում եմ նաև ոչ հին անցյալից օրինակ բերեմ, որպեսզի մեր հայրենակիցները հասկանան, որ անպատասխանատու կառավարությունների փուչ չհիմնավորված հայտարարություններով առաջնորդվելը տանում է միշտ ավելի վատ տեղ, քան առկա տեղն է։

2020 թվականի վերջից մենք արդեն փախստականների մի մեծ համայնք էինք Հայաստանում` 26  հազարից մի քիչ շատ, ըստ ՄԱԿ-ի 21 թվի զեկուցագրի։

Մենք անընդհատ հարց էինք բարձրացնում մեզ բնակարաներով ապահովելու, հիմնականում պահանջում էինք, որ մեզ համար համայնքով ապրելու հնարավորություն ստեղծեն և ապահովեն սոցիալական բնակարաններով, որպեսզի հատուկ ծանրություն չդառնանք ՀՀ բյուջեի վրա։

Մեզ խրոխտ պատասխանում էին երկու կառավարությունները՝ այն ժամանակ մենք այդ հաճույքից երկուսը ունեինք, որ մեզ բնակարաններ տալու են Արցախում և մինչև 2025 թվականի վերջը բոլոր հադրութեցի և շուշեցի փախստականները բավարարվելու են բնակարանով։

Եվ ինձ թվում է, բոլորն էլ գիտեն, թե այդ ցնորամիտ ծրագրի իրականացման համար ինչ գումարներ են փոշիացել։

Վերջում երկու ամսվա մասին։ Ստեփանակերտում բենզիին և դիզվառելիք վաճառող Վաղո քեռուն մեկը փող էր պարտք և անընդհատ ուշացնում էր։ Մի օր Վաղո քեռու պարտադրանքից հետո պարտքատերը խոստանում է անպայման երկուշաբթի վերադարձնել պարտքը։ Ավաղ երկուշաբթին նորից եկավ ու․․․

Վաղո քեռին ասում ա՝ արա, քեզ թվացելա, երկուշաբթիn չի գալու՞։

Տիգրան Խաչատրյանին և որոշարցախցիների երևի թվում է՝ երկու ամիսը չի պրծնելու։

Եթե վրանը պայքարի սիմվոլ է, ԱՅՆ ՊԻՏԻ ՄՆԱ։

Իսկ կառավարության համապատասխան որոշումը պիտի լինի՝ Ֆինանսական օգնության տրամադրում մինչև շահառուն կստանա բնակարանի բանալիները։

Հանուն Հադրութի ՀԿ նախագահ` Լևոն Հայրյան