Օրերս «Արցախի մայրիկների ակումբի» կանայք հանդիպեցին «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի»-ի ներկայացուցիչների հետ։
Ի թիվս նախկինում քննարկված խնդիրների կանայք ու մայրերը բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները՝ բնակարանային ծրագրի, 2-3 հոգանոց ընտանիքների համար ստեղծված սոցիլական ու բնակարանային բարդ պայմանների, ՀՀ-ում չհաշվառված թոշակառուների, առողջապահության համակարգում առկա խնդիրների մասին։
Կանանց ու մայրերին մեծապես հուզող խնդիրներից մեկը օրեցօր թանկացող բնակարաններն էին եւ դրանք ձեռք բերելու նպատակով առաջարկվող վարկերը, որն անհնար է առանց անհավանական աշխատավարձեր ներկայացնելու։
Մյուս հարցերից՝ աշխատանք փնտրող ծնողները չեն կարողանում մանկապարտեզներում եւ դպրոցներում իրենց երեխաներին հաշվառել՝ անհավանական հերթերի պատճառով, իսկ արցախցիներին, որոնք տարին մի քանի անգամ ստիպված են լինում վարձով տուն փոխել՝ առաջնահերթություն չի տրվում։
Խորհրդի ներկայացուցիչները փորձում էին տեղում լուծումներ գտնել, կամ ներառել հնչած հարցերը կառավարության հետ բանակցությունների այս փուլում։
Մարիամ Սարգսյան