Սև կարապը Սիրիայում. Իսլամական պետությունն ընդդեմ քրիստոնյաների

  • 07:52 23.06.2025

Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, տասնյակ վիրավորներ կան, հայտնում են առողջապահական ու անվտանգության ծառայությունները:

Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մահապարտ ահաբեկիչը «Իսլամական պետության» անդամ էր։ Նա մտել է եկեղեցի, կրակ բացել, ապա գործի դրել պայթուցիկ սարքը, ասվում է նախարարության հայտարարության մեջ։

«Իսլամական պետությունը» նախկինում էլ մի քանի հարձակում է իրականացրել Սիրիայի եկեղեցիների դեմ: Ասադի ռեժիմի անկումից ի վեր սա առաջին հարձակումն էր, հայտնում է «Ռոյթերս»-ը:

Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են դառնալ միջկրոնական հակամարտության վերադարձի սև կարապը, որը վերջին տասնամյակներում զգուշորեն քողարկվել է այլ հակամարտություններով և բաժանարար գծերով՝ պետական, քաղաքական և տնտեսական: Քաղաքական սահմանների և միջազգային իրավունքի վերանայումը կարող են բացել հին վերքերը, երբ մարդիկ, մոռանալով աստվածների մասին, սկսում են սպանել Աստծո անունով: