Արցախյան տաղավարներ Հայ-Վրացական խոհարարական մշակութային փառատոնին

  • 15:15 24.06.2025

Artsakh Tourism & Culture Development Agency-ը տեղեկացնում է․

Անցած շաբաթ օրը «Արցախի մշակույթի եւ զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ն պատվով ներկայացավ Դիլիջանում կայացած Հայ-Վրացական խոհարարական մշակութային փառատոնին։
Փառատոնի ընթացքում Արցախին տրամադրված 12 տաղավարներում ներկայացվեցին արցախցի արվեստագետների և արհեստավորների ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ ու արվեստի գործեր։ Մեր այցելուներին անմիջապես գրավեց նաև արցախյան խոհանոցի խորհրդանիշը՝ Ժենգյալով հացը, որը դարձավ փառատոնի ամենասիրելի համային կանգառներից մեկը։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում փառատոնի կազմակերպիչներին, ովքեր առանց վարձավճարի տրամադրած տաղավարների միջոցով հնարավորություն տվեցին Արցախը լիարժեք ներկայացնել միջազգային հարթակում։
Արցախի մշակութային և գաստրոնոմիկ հարուստ ժառանգությունը շարունակելու է շունչ տալ ու տեսանելի դարձնել մեր ժողովրդի ինքնության անբաժանելի շերտերը։