«Ես չեմ վերադառնա Հայաստան». Հենրիխ Մխիթարյան

  • 21:09 24.06.2025

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մտադիր է ավարտել կարիերան Միլանի «Ինտերում»։ Այս մասին նա լրագրողներին ասել է ԱՄՆ-ում, որտեղ նա հանդես է գալիս «Ինտերում»։

«Ես չեմ ուզում ավարտել կարիերաս, ապա զղջալ, որ դա շատ վաղ եմ արել։ «Ինտերից» հետո՝ վերջ։ Ես չեմ ուզում իջեցնել նշաձողը։ Ես չեմ վերադառնա Հայաստան, և Սաուդյան Արաբիայի նման ուղղությունները նույնպես ինձ չեն հետաքրքրում։ Ամենայն հարգանքով, ես սիրում եմ այս խաղը ֆուտբոլի համար, այլ ոչ թե փողի։ Ամեն առավոտ ես արթնանում եմ մարզվելու և ցույց տալու ցանկությամբ, թե ինչի եմ ընդունակ», – ասել է հայ ֆուտբոլիստը։

Մխիթարյանը խոստովանել է, որ դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո։

«Այսօր ես ասում եմ, որ կցանկանայի հեռանալ ֆուտբոլի աշխարհից, բայց… երբեք մի՛ ասա երբեք։ Ժամանակ կպահանջվի մտածելու, հանգստանալու, ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելու համար», – ասել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը։