Անվճար տրանսպորտով երթևեկելու ժամանակն ավարտվում է, վաղը ԱԺ–ում տուգանք նախատեսող փաթեթ է քննարկվելու

  • 12:42 30.06.2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հունիսի 30–ին, քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զգուշացրեց, որ քաղաքացիներն այլևս չեն կարողանա ուղղակի օգտվել հասարակական տրանսպորտից ու առանց վճարելու իջնել:

«Հարգելի քաղաքացիներ անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակն ավարտվում է, հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որ հետո բողոքները չլինեն, թե ինչու այսպես եղավ։

Օրենսդրական փաթեթ է քննարկվելու վաղը ԱԺ-ում, որով նախատեսվում է տուգանք՝ տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու համար»,- նշել է նա: