Ավարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը։ Այս մասին տեղեկացնում է «Ոսկե ծիրանի» ֆեյսբուքյան էջը։
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ անվանակարգ
• Ոսկե ծիրան
Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ
• Արծաթե ծիրան
Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի
• Հատուկ հիշատակում
Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա
Ծիրանի կորիզ անվանակարգ
• Ոսկե ծիրան
Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան
• Արծաթե ծիրան
Օձի ապուրը, ռեժ․ Զաք Դեմիրճյան
• Հատուկ հիշատակում
Աշխարհը մերն ա, ռեժ․ Արեգ Ազատյան
FIPRESCI-ի մրցանակ
• Այշան չի կարող թռչել հեռանալ, ռեժ․ Մորադ Մոստաֆա
Տարածաշրջանային մրցույթ անվանակարգ
•Ոսկե ծիրան
Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր, ռեժ․ Սեպիդե Ֆարսի
• Արծաթե ծիրան
Թեհրան․ անավարտ պատմություն, ռեժ․ Սայիդ Նուրի
• Հատուկ հիշատակում
Տիգրիս գետի առյուծները, ռեժ․ Զարդաշտ Ահմեդ։
«Վարպետ» մրցանակը շնորհվեց հույն պրոդյուսեր և փառատոնի ժյուրիի անդամ Աթենա Ռեյչել Ցանգարիին։
Հետահայաց ցուցադրությունների շրջանակներում մավրիտանիացի կինոռեժիսոր Աբդերահմանե Սիսակոն արժանացավ հատուկ «Փարաջանովյան թալերի» մրցանակի։ Նա փառատոնում ներկայացրեց երեք ֆիլմ՝ «Բամակո», «Տիմբուկտու» և «Սև թեյ»։
Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը նույնպես արժանացավ «Փարաջանովյան թալերի»։
Նշենք, որ կինոփառատոնի բացման ժամանակ իրանցի կինոռեժիսոր Ամիր Նադերին նույնպես արժանացավ «Փարաջանովյան թալերի»։ Նա ներկայացրեց երեք ֆիլմ՝ «Հարմոնիկա», «Վազող» և «Սպասում»։ Մրցանակը նրան հանձնեց մեկ այլ հայտնի իրանցի ռեժիսոր՝ Ջաֆար Փանահին։ Անցյալ տարվա «Ոսկե ծիրան»-ում Փանահին նույնպես արժանացավ Փարաջանովյան թալերի։