Միացյալ Նահանգները Կրեմլին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի հնարավոր ավարտի վերաբերյալ ոչ պաշտոնական առաջարկ: Լեհական «Օնետ» հրատարակության տվյալներով՝ Վաշինգտոնը առաջարկել է կանգնեցնել պատերազմը ներկայիս առաջնագծոով և հետաձգել օկուպացված տարածքների հարցը 49-ից 99 տարի ժամկետով։
Սա փաստացի նշանակում է ճանաչել ուկրաինական հողերի ռուսական օկուպացիան: Բացի այդ, քննարկվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասնակի վերացումը և ապագայում ռուսական գազի ու նավթի ներմուծման վերականգնման հնարավորությունը։
Նմանատիպ առաջարկ՝ 99 տարվա վարձակալություն, ԱՄՆ-ը առաջարկվել է նաև Հայաստանին Մեղրիի ճանապարհի, այսինքն՝ հայ-իրանական սահմանի համար: Փաշինյանն ու Ալիևն արդեն ժամանել են Վաշինգտոն՝ այս հնարավորությունը քննարկելու համար։
21-րդ դարի 20-ական թվականներին լրանում են Առաջին համաշխարհային պատերազմից հետո կնքված պայմանագրերի 100-ամյա ժամկետները: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած “աշխարհի բաժանումը” մասամբ չեղյալ է հայտարարվել 1991 թվականին՝ ԽՍՀՄ-ի և Վարշավայի պայմանագրի փլուզմամբ: Սակայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո հաստատված սահմանները մնացել են: Սա վերաբերում է և՛ Մերձավոր Արևելքին, այդ թվում՝ Հայաստանին, և՛ Ուկրաինային ու Արևելյան Եվրոպային:
100 տարի առաջ Միացյալ Նահանգները բավականաչափ ուժեղ չէր սեփական աշխարհակարգը հաստատելու համար. նախագահ Վիլսոնը, որն առաջարկել էր ստեղծել ինքնիշխան պետություններ փլուզված կայսրությունների հիման վրա, ամենավճռական պահին կաթված ստացավ և վեց ամսով դուրս մնաց “խաղից”։ Այդ ժամանակ Միացյալ Նահանգները կառավարում էր «գնդապետ Հաուսը», որը մտերիմ էր Վիլսոնի հետ և կասկածվում էր այլ երկրների համար աշխատելու մեջ։ Այդ ժամանակ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կարողացան հաղթահարել Վիլսոնի արբիտրաժը և պրոտեկտորատ հաստատել Եվրոպայի մեծ մասում և Մեծ Մերձավոր Արևելքում։ Միաժամանակ, Ռուսաստանը և Թուրքիան կնքեցին անօրինական պայմանագրեր Հայաստանի և Վրաստանի բաժանման վերաբերյալ։
Այս պայմանագրերն իրենց սպառել են, բացի այդ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայտնվեց Իսրայելը, շատ բան է փոխվեց, և 100 տարի առաջվա ստատուս քվոյին վերադարձ չի կարող լինել։ Իսկ աշխարհը բաժանելու համընդհանուր սկզբունքներ այդպես էլ չեն հորինվել։
Որպես իսկական գործարար՝ Թրամփը առաջարկում է ժամանակավոր լուծումներ և փորձում է «բրոնյա անել» հաջորդ 100 տարիները Միացյալ Նահանգների համար։
Այս պլանի նկատմամբ դիմադրությունը մեծ է, և հայտնի չէ, թե ինչպես կարձագանքեն եվրոպական երկրները, Իրանը և արաբական միապետությունները այն որոշմանը, որը կլինի էքսպանսիոնիստ երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի օգտին: Կլինի՞ արդյոք նոր կաթված և նոր «գնդապետ Հաուս»: