Արցախցի Արման Ավանեսյանը ոսկե մեդալ նվաճեց Չինաստանում անցկացվող Համաշխարհային խաղերում

  • 10:17 15.08.2025

Հայաստանի մարտական սամբոյի ազգային հավաքականի ներկայացուցիչ Արման Ավանեսյանը (98 կգ) ոսկե մեդալ է նվաճել 2025 թվականի Չինաստանում կայացած Համաշխարհային խաղերում։ Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

Արման Ավանեսյանը Արցախից է, նա սամբոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։ 2023 թվականին Ավանեսյանը ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակի մեջ։