Ստեփանակերտ, 2023-ի սեպտեմբերի 19
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Արցախի բնակիչ Կարեն Ավանեսյանը ձերբակալվել է Ստեփանակերտում։ Իբր, նա զինված է եղել Կալաշնիկովի ինքնաձիգով, չորս լիցքավորված պահեստատուփով և հինգ նռնակով։ Հաղորդվում է, որ ձերբակալման պահին Ավանեսյանը երեք ձեռքի նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ և կրակ բացել ինքնաձիգից։
Ինչպես գրում են, Ավանեսյանը (ծնված 1967 թ.) քաղաքի մոտակայքում գտնվող անտառային տարածքբց է վերցրել է այնտեղ նախապես թաքցրած Կալաշնիկովի ինքնաձիգը, չորս պահեստատուփ և հինգ նռնակ։ Հաղորդվում է, որ ձերբակալման ընթացքում Ավանեսյանը զինված դիմադրություն է ցուցաբերել՝ նետելով երեք ձեռքի նռնակ և կրակ բացելով ինքնաձիգից։ Պատասխան կրակահերթի արդյունքում Ավանեսյանը վիրավորվել և ձերբակալվել է։
Նույն աղբյուրները նշում են, որ գործողության ընթացքում վիրավորվել է մեկ ոստիկան։
Այս տեղեկությունը բավական աղմուկ է բարձրացրել հայ հասարակույան շրջանակում։ Տարբեր մեկնաբանություններ են հնչում․ Ադրբեջանը ցույց է տալիս, թե ինչպես կապրեին հայերը Արցախում, եթե մնային, Բաքուն զգուշացնում է հայերին “չդիմել ռևանշիզմի” և այլ տրամաբանական հետևություններ։
Սակայն կա մի կարևոր հանգամանք ևս՝ Բաքվի սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ճանաչում է հայ ազգի դիմադրության օրինաչափությունը և որ ահավոր վախենում է դրանից, վատ երազներում տեսնելով, թե ինչպես է կրկին արթնանում հայը թմբիրից։
2018-20 թվականներից հետո հայի մեջ հետևողականորեն սպանվում է ինքնապաշտպանության բնազդը․ դիմադրությունը անիմաստ է, մենք աշխարհում դաշնակից չունենք, ոչ մեկին պետք չենք, շնորհակալություն պետք է ասենք, որ այսքանը էլ պահել ենք և այլն։
2020-ի պատերազմից հետո երկու “գերտերություն”՝ Ռուսաստանն ու Թուրքիան Ակնայում մի հետախուզական հսկա կենտրոն ստեղծեցին, նույնիսկ զորք մտցրեցին Արցախ, որ կանխեն դիմադրությունը։ Բայց մինչև վերջին օրն այդ դիմադրությունը կար, և թշնամու վերջին կորուստները շատ բանի մասին են խոսում։
Դիմադրության մասին չեն խոսում ոչ միայն ՀՀ իշխանություններն, այլև ընդդիմության մեծ մասը։ Որպես դիմադրության անթույլատրելիության սիմվոլ ներկայացվում է Եռաբլուրը։ Թեկուզ դիմադրությունը ենթադրում է ոչ միայն ռազմական, այլև կամային բաղադրիչ։
Այսօր Երևանում տեղի ունեցող «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ ճանաչի Հայաստանի ամբողջականությունը։ «Ուրիշ ճանապարհ պարզապես չկար»,- նշեց նա։
Անվտանգության ապահովման առանցքային գործիքը լեգիտիմությունն է, ասել է նա, մանրամասնելով, որ ՀՀ-ն 29,8 ք․կմ տարածքով ճանաչելու “լեգիտիմ” հիմքը՝ Ալմա-Աթայի ստից թուղթն է։
“Իսկ արդյոք Ադրբեջանը պատրաստ է ճանաչել հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ եթե պարզվի, որ պատրաստ չէ, դա խոսակցության ամբողջ բովանդակությունը կփոխի”, ասել է Փաշինյանը։
Նա չի ասել, ինչ կլինի, եթե Բաքուն չճանաչի, ավելի ճիշտ՝ արդեն չի ճանաչում։ Արդյո՞ք Հաայստանի կառավարությունը կկազմակերպի դիմադրություն և պաշտպանություն։ Թե՞ կասի՝ լավ, ինչ եղել-անցելա, մի համարեք պարտություն։
Նա ակնարկել է, որ Հայաստանի խոցելիությունը՝ Արցախն էր։
“Այն, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» ասելով ՀԱՊԿ–ը միշտ էլ նկատի է ունեցել ներառյալ ԼՂ–ն, Ռուսաստանի նախագահը վերահաստատեց 2020–ի նոյեմբերի 18–ին և դեկտեմբերի 17–ին, ասելով, որ ԼՂ տարածքը միջազգային իրավունքի տարածքի տեսանկյունից Ադրբեջանի մաս է և միշտ էլ համարվել է այդպիսին”, ասել է Փաշինյանը։
Նա չասեց, ինչ կապ ունի ՀԱՊԿ-ը Ադրբեջանի ամբողջականույան հետ և ինչու ՀԱՊԿ-ը չպաշտպանեց Հայաստանին 2021–ի մայիսն և 2022–ի սեպտեմբերին։ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ը այն ժամանակ չճանաչեց ՀՀ սահմանները։
Փաստորեն ստացվում է, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչումիր անդամ Հայաստանի սահմանները, բայց ճանաչում է “չուժոյ” Ադրբեջանի նույնկերպ ոչ լեգիտիմ սահմանները։ Այսինքն, խնդիրը կեղծ լեգիտիմությունը չէ, այլ դիմադրելու կարողությունը և կամքը։
Այս պահին դիմադրության գլխավոր կետը՝ ՀՀ Սահմանադրությունն է և Անկախության հռչակագիրը։ Կարևոր է նաւ, որ Հայաստանում արթնանա ինքնապաշտպանության բնազդը, որն ավելի տեսանելի է օկուպացված Ստեփանակերտից, քան Երևանից։