Զալուժնի. Ռուսաստանը չի կարող օգտագործել Ղրիմ տանող ցամաքային միջանցքը

  • 20:38 30.05.2026

Ռուս օկուպանտները գործնականում այլևս չեն կարողանում օգտագործել Ղրիմի բռնակցման ցամաքային միջանցքը։ Այս մասին «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ի իր հոդվածում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, ով ներկայումս Ուկրաինայի դեսպանն է Մեծ Բրիտանիայում։

Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարը նշել է, որ Ուկրաինայի վճռական գործողությունների և ուկրաինական ուժերի կողմից ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ Ռուսաստանը չի կարողացել Կիևին զրկել դեպի Սև ծով մուտքից և կորցրել է Ազով-Սևծովյան տարածաշրջանում ավանդական գերիշխանության գրեթե ողջ ներուժը։

Վալերի Զալուժնին կարծում է, որ այժմ պայմաններ են հասունացել, որպեսզի Ուկրաինան սկսի իրականացնել իր սեփական ռազմավարությունը Ազով-Սևծովյան տարածաշրջանում։