Միրզոյանը ԿԽՄԿ ղեկավարի հետ քննարկել է հայ գերիների ազատ արձակման հարցը

  • 07:43 25.09.2025
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Եգերի հետ քննարկել է Ադրբեջանում հայ գերիների ճակատագիրը և նրանց ազատ արձակման հարցը։ Հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում։
Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման համատեքստում գերիների հետ հանդիպումներ կազմակերպելու հարցը։
Հիշեցնենք, որ Բաքվում գրասենյակի գործունեությունը դադարեցվել էր տեղական իշխանությունների պահանջով։