Արա Աբրահամյանից կխլե՞ն Գոլիցինի կալվածքը։ Ինչ կլինի Հայրապետյանի, Վարդանյանի և Կարապետյանի ունեցվածքի հետ

  • 09:15 30.09.2025

Ռուսաստանում հարստանալու “թույլտվություն” ստացած հայերի համար առաջին “զանգը” եղավ, երբ Լևոն Հայրապետյանի «Բաշնեֆտ»-ի բաժնեմասը բռնագրավվեց, իսկ նրան գցեցին բանտ, որտեղ էլ մահացավ։ Նրա բարեգործական գործունեությունը հայրենի Արցախում և իր կապիտալը Հայաստան տեղափոխելու փորձերը անհաջող էին. Ռուսաստանի կառավարությունը զրո հանդուրժողականություն ունի հարուստ հայերի նկատմամբ։

Ռուսաստանում հարստացած ևս երկու հայ՝ Ռուբեն Վարդանյանը և Սամվել Կարապետյանը, բանտարկված են Բաքվում և Երևանում։ Ռուբեն Վարդանյանի Ռուսաստանում մնացած ակտիվների ճակատագիրը անհայտ է, բայց Հայաստանում «Ամերիաբանկ»-ը այլևս նրան չի պատկանում։ Սամվել Կարապետյանի «Հայկական էլեկտրական ցանցեր»-ը բռնագրավվում է, իսկ ինչ վերաբերում է նրա Ռուսաստանում գտնվող ունեցվածքին, որտեղ նա հայտնի է որպես «անշարժ գույքի թագավորներից» մեկը, Մոսկվան աչք չի թարթի՝ այն ամբողջությամբ կխլի։

Հերթում Արա Աբրահամյանն է։ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը հաղորդում է, որ «Գոլիցին իշխանի Նիկոլսկոե-Ուրյուպինո» կալվածքի գլխավոր տան ճակատային մասը, որը վերապրել էր հեղափոխությունը և երկու Հայրենական պատերազմները, փլուզվել է վերականգնման ժամանակ։ Ժառանգության պաշտպանները և տեղի բնակիչները կարծում են, որ սա կալվածքի նոր սեփականատիրոջ խորամանկ ծրագրի մի մասն է՝ տարածքը կառուցապատելու համար։

Նիկոլսկոե-Ուրյուպինո կալվածքը տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության վայր է։ Կալվածքի սեփականատերը՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է։ 18-19-րդ դարերի ճարտարապետական ​​հուշարձանի վերականգնման քողի տակ կալվածքի գլխավոր տունը վերածվել է ավերակների։

Հարուցվել է քրեական գործ, և կասկած չկա, որ Գոլիցինի կալվածքը կխլվի Արա Աբրահամյանից։

Այսօրվա Ռուսաստանում սեփականության իրավունքը մեռած տառ է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հայերի իրավունքներին: Ռուսաստանում հայերը պետք է ծառայեն կայսրությանը. Լավրով/Քալանթարյան, Մարգարիտա Սիմոնյան, Սերգեյ Կուրղինյան, Կարեն Շախնազարով: Հենց նրանց անուններն է Ռուսաստանն օգտագործում իր արյունալի կայսերական նկրտումները քողարկելու համար՝ ատելություն առաջացնելով հայերի նկատմամբ, նրանց վրա բերելով բոլոր անեծքները։

Հերթն անխուսափելիորեն մոտենում է Հայ Առաքելական Եկեղեցու սեփականությանը։