Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում, սոցիալական ցանցերում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փոխտնօրեն Գարիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ սառը ճակատը երկիր կհասնի արդեն հոկտեմբերի 10-ին։ Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, իսկ շրջանների մեծ մասում կլինեն առատ տեղումներ։