
Իրանի արտաքին գործերի նախարարությունը ստացել է միջուկային համաձայնագրի շուրջ նոր բանակցություններ սկսելու առաջարկով հաղորդագրություն, SNN հեռուստաընկերությանը տված մեկնաբանության մեջ հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ Նա խոստացել է հաղորդագրությունների մանրամասները հրապարակել «համապատասխան ժամանակին»։
Մոհաջերանին մեկնաբանել է հոկտեմբերի 31-ին իրաքյան «Բաղդադ Թեյդեյ» թերթում հրապարակված հաղորդագրությունը՝ հղում անելով իրանական դիվանագիտական աղբյուրներին, որ ԱՄՆ-ն Օմանի միջոցով Իրանին է փոխանցել նոր միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու առաջարկ։