
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը և կոչ արել բոլոր տարաձայնությունները լուծել միայն դիվանագիտական ճանապարհով, հայտնել է AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին, հայտնում է aysor.am-ը։
Նշվում է, որ խոսակցությունը տեղի է ունեցել «Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի մերձակայքում Ադրբեջանի կողմից ռազմական ռեսուրսների կուտակման մասին տագնապալի հաղորդագրությունների համատեքստում»։
Մակրոնը վերահաստատել է իր հավատարմությունը Լեռնային Ղարաբաղում «մարդասիրական ճգնաժամի լուծմանը» և «հակամարտության արդար և տևական լուծմանը միջազգային իրավունքին համապատասխան և բացառապես դիվանագիտական միջոցներով»։