
Եմենի նախագահական կառավարման խորհրդի ղեկավար Ռիշադ ալ-Ալիմին հայտարարել է հուսիթների դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին, հաղորդում է Եմենի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Այսօր ես հայտարարում եմ ռազմական գործողության մեկնարկի մասին՝ [Եմենի] Հանրապետության մնացած տարածքները վերադարձնելու և պետության ու նրա ինստիտուտների իշխանությունը ամբողջ ազգային տարածքում ընդլայնելու համար», – ասվում է ալ-Ալիմիի հայտարարության մեջ։
2014 թվականի սեպտեմբերին հուսիթ ապստամբները գրավեցին մայրաքաղաք Սանան։ Այդ ժամանակվանից ի վեր երկրում փաստացի ձևավորվել են իշխանության երկու կենտրոններ. միջազգայնորեն ճանաչված կառավարությունը հիմնականում վերահսկում է երկրի հարավը և արևելքը, մինչդեռ հուսիթները վերահսկում են մայրաքաղաք Սանան և հյուսիսի ու արևմուտքի մեծ մասը։
ՄԱԿ-ի միջնորդությամբ հրադադար է կնքվել հուսիթների (Անսար Ալլահ) և Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության միջև 2022 թվականի ապրիլին, որը հետագայում մի քանի անգամ երկարաձգվել է։
Իրանամետ հուսիթները այժմ հրետակոծում են Սիրիայի Արաբիան և փորձում են վերահսկողություն հաստատել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ։