Զիջելով Արցախը ՝ Փաշինյանը փաստորեն մերկացրեց Հայաստանի սահմանները

  • 21:43 20.11.2025

Step1.am-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

-Պարոն Խզմալյան, Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, սակայն հայ պաշտոնյաներ չուղեկցեցին նրան։ Սա ի՞նչ է ցույց տալիս, Հայաստանի իշխանությունը փորձում է փակե՞լ ցեղասպանության հարցը։

-Մենք չտեսենք պաշտոնական բացատրություններ, միգուցե ԱԳՆ-ն եւ կառավարությունը հարկ չհամարեցին դա մեկնաբանել։ Ուստի, չի կարելի բացառել, որ մեր մտահոգուհությունը հիմնավոր է, եւ կառավարությունն իսկապես որդեգրել է այդ մոտեցումը ու շարունակում է չարաբաստիկ հայտարարություններն առ այն, որ ցեղասպանության ճանաչումն այլեւս Հայաստանի պետական առաջնահերթություններից չէ, հանվել է այդ ցանկից։ Հետեւաբար, այդ ավանդական այցելությունները կառավարությունը չի խրախուսում, չի էլ արգելում բնականաբար։

Բայց այստեղ շատ հետաքրքիր է մեկ այլ բան՝ այս վայ իշխանությունները չեն հասկանում, որ նման բաները պետք են ոչ միայն հայությանը։ Եվ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած իր այցով ցույց տվեց այս իշխանությունների թշվառությունը, գավառական եւ անբարոյական բնույթը, որովհետեւ ցեղասպանությունը ոչ միայն հայության ողբերգությունն է, դա համաշխարհային ողբերգություն է։ Եվ ազգերը, այդ թվում՝ ԱՄՆ-ն ճանաչել են ցեղասպանությունը մեկ հիմնական պատճառով, այստեղ ոչ այնքան եւ ոչ միան մարդասիրությունը կամ հայասիրությունն է, դա միջազգային պահանջ է՝ ցեղասպանությունն անվանել չարիք, որպեսզի կանխվի դրա կրկնությունը։

Եվ շեղվելով այդ համաշխարհային մարդասիրական, քաղաքակրթական ավանդույթից՝ Հայաստանի իշխանությունները ծիծաղելի ու ողորմելի են։ Ես միայն կավելացնեմ, որ մենք առաջին իսկ հնարավորության դեպքում վերադարձնելու ենք այդ անհրաժեշտ ավանդույթը, քանի որ մոռանալ ցեղապսանությունը, նշանակում է պատրաստել հաջորդը։

-Ցեղասպանության ճանաչման հարցն օրակագրից հանելուն զուգահեռ այս իշխանությունները հայտարարել են, որ օրակարգից հանել են նաեւ Արցախում տեղի ունեղած ցեղասպանության եւ ընդհանրապես Արցախի ու արցախցիների վերադարձի հարցերը։ Սա ինչի՞ կհանգեցնի։

-Այս երկու հարցերը խիստ փոխկապակցված են։ Եվ 1915 թվականի ցեղապանության մոռացումը դա հենց «համաներում է» Արցախի հայաթափմանը եւ հայրենազրկմանը։ Փաշինյանը եւ իր թիմը փորձում են նորմալիզացնել հանցանքը, փորձում են օրինականանցել չարիքը, փորձում են «համաներում» հայտարարել դահիճներին։ Բայց նրանք դրա իրավունքը չունեն, ես կրկնում եմ՝ այստեղ հարցը դուրս է զուտ հայության, հայկական հարցի ծիրից, իհարկե, հայկական հարցը մնում է կենտրոնական։

Ես մեկ օրինակ բերեմ՝ հենց այսօր Human Rights Watch համաշխարհային իրավապաշտպան կազմակեպությունն անօրինական եւ հացավոր ճանաչեց Իսրայելի փորձերը՝ թույլ չտալու պաղեստինցիների վերադարձը։ Սա նախադեպ է, պետությանը նման հանցանքի համար միջազգային հանցագործ համարել նշանակում է պատրաստվել այդ հարցով դիմել միջազգային դատարան։ Սա հենց այն է, ինչը Եվրոպական կուսակցությունը համարում է արտաքին քաղաքական առաջնահերթություն։ Եվ մենք անպայման դրան կհասնենք, ուշ թե շուտ։

Իսկ այն, որ իշխանությունները դավաճանում են հայկական հարցը, միմիայն իրենց իշխանությունը պահպանելու նպատակով են դա անում, որովհետեւ սա յուրահատուկ կեղտոտ գործարք է, արդեն ոչ միայն Պուտինի հետ, այլ նաեւ Էրդողանի եւ Ալիեւի հետ։ Ակնհայտ է, որ Փաշինյանն այդ երկու գործիչների հետ մտել է գործարքի մեջ՝ իրենց հետ համապատասխանեցնելով արտաքին քաղաքական որոշ քայլեր։ Եվ նրանք չեն էլ թաքցնում, որ հայկական քաղաքականության մեջ իրենց գլխավոր նպատակը Փաշինյանի իշխանության պահպանումն է, որովհետեւ նա երանելի ու երազելի հայ վարչապետ է, որը գնում է բոլոր այն զիջումներին, որոնք նրանք առաջարկում են։

Հաջորդ զիջումը փաստորեն արդեն հայտարարված է, դա այպես կոչված «անկալվների» զիջումն է։ Եվ հենց սա էր Արցախի գլխավոր առաքելությունը Հայաստանի համար՝ Արցախը պահում ու պաշտպանում էր Հայաստանի անվտանգությունը։ Զիջելով Արցախը, զիջելով արցախցիների իրավունքները, հրաժարվելով Ալիեւի հանցագործությունները հրեշացնելուց՝ Փաշինյանը փաստորեն մերկացրեց Հայաստանի սահմանները։ Իսկ «անկլավների» զիջումը կբերի արդեն Հայաստանի պետականության խարխլմանը։

-Դուք ավելի վաղ հայտարարել էիք, որ «Հանուն ժողովրդավար պետականության» եւ Հայաստանի Եվրոպական կուսակցությունները սկսում են քաղաքական արշավ՝ Ադրբեջանին եւ նրա բռնապետ Ալիեւին միջազգային ատյաններում ռազմական հանցագործ ճանաչելու նպատակով՝ նոր Հայոց Ցեղասպանության եւ Արցախի հայաթափման, հնագույն քրիստոնեական համայնքի ոչնչացման համար։ Նաեւ այս գործի շուրջ համախմբվելու կոչ էիք արել։ Աշխատանք տանո՞ւմ եք այս ուղղությամբ, հաջողվո՞ւմ է համախմբում ապահովել։

-Այո, աշխատանք ընթանում է, մենք հիմա զբաղված ենք կուսակցությունների ինքնակազմակերպմամբ։ Մեզ համար շատ կարեւոր է, որ վտարանդի խորհրդարանը եւ կառավարությունը ստեղծվեն կուսակցությունների եւ ոչ թե նախկին իշխանությունների կազմից։ Եվ անպայման նրանք պետք է լինեն այն հասարակական կառույցները եւ գործիչները, որոնք ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում չեն համագործակցել նախկին իշխանությունների հետ։ Մենք դա պայմանական անվանում ենք «նոյեմբերի 17» նախագիծ, որովհետեւ 2023 թվականի նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը վճիռ ընդունեց, համաձայն որի՝ արցախցիները միջազգայնորեն ընդունված օրենքներով ունեն ազատ ու անվտանգ վերադառնալու իրավունք՝ միջազգային երաշխիքների ներքո։

Բայց դրա համար առաջինը Հայաստանի իշխանությունները պետք է չխոչընդոտեն, այլ խրախուսեն արցախցիների ինքնակազմակերպմանը, երկրորդը, արդեն հենց արցախցիները պետք է իրենց մեջ ուժ ու քաղաքական հասունություն գտնեն՝ այդ ինքնակազմակերպումն իրագործելու միջոցով։ Այն, ինչ վերաբերում է Ալիեւի հրեշացմանը եւ նրան դատի տալուն, պետք է անի հայ հասարակությունը՝ արցախցիների հետ միասին միավորվելով այդ հարցի շուրջ։ Եվ մենք դա անում ենք, դրա համար մեզ պետք են օրենսդրական լծակներ, ահա, թե ինչու ենք մենք պայքարում Ազգային ժողով մտնելու համար, որեպեսզի այդ նախաձեռնությունները դառնան օրենք եւ քաղաքականություն, ինչպես մենք եվրաինտեգրումը դարձրինք օրենք։

Ռոզա Հովհաննիսյան