«Հրապարակ». «Իրավապահները փակել են Գագիկ Ծառուկյանի ելքը երկրից»

Ընտրություններ կազմակերպելու նուրբ արվեստը․ հեռացրիր մրցակիցներիդ մինչև առաջադրվելը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ մոտ մեկ ամիս առաջ իրավապահները փակել են Գագիկ Ծառուկյանի ելքը երկրից: Այս արգելքը դրվել է նրա նկատմամբ մի հին` 2018-19-ին հարուցված քրեական գործով և անսպասելի է եղել բոլորի, այդ թվում` նրա պաշտպանների համար:

Ծառուկյանի որդուն առաջադրված մեղադրանքով այժմ ևս քննություն է գնում, այդ գործով անցնող բոլոր մյուս անձանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցներ են ընտրվել, իսկ Ծառուկյանի որդու նկատմամբ կալանքի և հետախուզման որոշումը դեռ պահպանվում է: Իսկ մոտ 10 օր առաջ ՊԵԿ-ը կրկին ստուգումներ է սկսել «Շանգրի լա» խաղատանը»: