
Դանիան պետք է «անմիջապես մաքրվի» Գրենլանդիայից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում։
«Դուք չեք կարող պաշտպանել կղզին երկու շան սահնակով։ Միայն ԱՄՆ-ն կարող է!!! Անցյալ տարի դանիական հետախուզությունը զգուշացրել էր Գրենլանդիայում և Արկտիկայում ռուսական և չինական ռազմական թիրախների մասին», – հավելել է նա։
Նախկինում Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար, մասնավորապես՝ «Ոսկե գմբեթ» օդային և հրթիռային պաշտպանության համակարգի կառուցման համար։ Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ղեկավարի կղզու նվաճման գործընթացը։
Սպիտակ տունն արդեն պատրաստում է Ազատ Ասոցացման համաձայնագրի նախագիծ, որը Դոնալդ Թրամփը կառաջարկի Գրենլանդիայի իշխանություններին ստորագրել՝ շրջանցելով պաշտոնական Կոպենհագենը։ Նման համաձայնագրի համաձայն՝ ԱՄՆ ուժերին կարող է տրվել կղզում գործողությունների լիակատար ազատություն՝ անմաքս առևտրի դիմաց։ Politico-ն, հղում անելով Վաշինգտոնի փորձագետներին և աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ-ն մտադիր է վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ մինչև 2026 թվականի վերջը։