Ո՞վ է աչք դրել Հայ Առաքելական եկեղեցու գանձերի վրա

  • 10:49 17.02.2026

««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հրաժարվել է ցուցմունք տալ՝ քննիչների հետ հանդիպման ժամանակ օգտվելով իր իրավունքից։

Փետրվարի 14-ին հայտնի է դարձել, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ․ նրա ելքը երկրից արգելվել է։

Կաթողիկոսը մեղադրվում է նախկին հոգևորական Արման Սարոյանին իր պաշտոնում վերականգնելու մասին դատարանի որոշումը չկատարելու մեջ։

Արդյունքում Կաթողիկոս Գարեգին Բ-ն չի կարողանա մասնակցել այսօր Ավստրիայում մեկնարկելիք եպիսկոպոսների ժողովին։ Էջմիածնից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ ժողովը կկայանա. Հայաստանից երկու եպիսկոպոս արդեն մեկնել են Ավստրիա, սակայն դա չի լինելու որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող Եպիսկոպոսաց ժողով։

Ինչու ՀՀ կառավարությունը չի թույլատրում Եպիսկոպոսաց ժողով անկացնել և որոշ եկեղեցականներին արգելում է Հայաստանից դուրս գալ։

«Դոժդ»-ին տված հարցազրույցում Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը չկարողացավ հստակ բացատրել քահանաների դեմ արշավի պատճառները՝ հերթական անհեթեթ մեղադրանք հնչեցնելով։ Նա համեմատեց իրավիճակը այն երկրների հետ, որտեղ իրավապահ մարմինները արձագանքում են քահանաների կողմից պեդոֆիլիայի մասին հաղորդումներին, ինչպես նաև պնդեց, որ կաթողիկոսի եղբայրը խորհրդային տարիներին հավաքագրվել է ՊԱԿ-ի կողմից։

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը անուղղակիորեն մեղադրեց կաթողիկոսին Հայաստանը լքելու մտադրության մեջ՝ իր հետ տանելով «Էջմիածնի գանձերը»։ Վերլուծաբանները նշում են, որ Փաշինյանը հիմնականում նկատի ուներ «Լոնգինոսի գեղարդը», որը պահվում է Էջմիածնում որպես սրբազան քրիստոնեական մասունք։

ԱՄՆ փոխնախագահ Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ Հայաստանն անվանեց «աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը, քրիստոնեական քաղաքակրթության և մշակույթի իրական հիմքը»։ «Եվ որպես քրիստոնյա, ես գիտեմ այս երկրի նշանակությունը ամբողջ աշխարհի և այն կրոնի համար, որը մենք՝ վարչապետը և ես, կիսում ենք», – նկատեց ԱՄՆ փոխնախագահը։

Արդյո՞ք Վենսը և Փաշինյանը քննարկել են «Էջմիածնի գանձերը»՝ սրբազան մասունքները, որոնց պահպանումը Հայաստանը դարձնում է «քրիստոնեական քաղաքակրթության և մշակույթի հիմքը»։ Արդյո՞ք քննարկվում է Սուրբ Գեղարդի և այլ մասունքների փոխանցումը այլ երկների։ Էջմիածինը նախկինում մեղադրվում էր «Լոնգինոսի դեղարդի» մի հատվածը Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանին հանձնելու մեջ, սակայն Էջմիածինը հայտարարեց, որ դա առանձին հատված էր, այլ ոչ թե դեղարդի մասնատում։ Միևնույն ժամանակ, անհայտ է, թե արդյոք կաթոլիկ Վանսը Փաշինյանի հետ քննարկել է Սուրբ Գեղարդը Վատիկանին հանձնելու հարցը։

Եկեղեցու ներկայացուցիչները նույնպես ոչ միանշանակ հայտարարություններ են անում, այդ թվում՝ որ նույնիսկ եթե Հայաստանը չպահպանի անկախությունը, եկեղեցին հավերժ կմնա։ Այս հայտարարությունները հիշեցնում են եկեղեցու դեմ հին մեղադրանքներն այն մասին, որ երկար ժամանակ Հայ եկեղեցին հանդես է եկել որպես պետության փոխարինող և որոշ պահերին նույնիսկ խոչընդոտել է պետության ստեղծմանը՝ այն ընկալելով որպես մրցակից։