Sputnik. « Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով Ղարաբաղից Հայաստան են տեղափոխել 80 հոգու»,- հայտնում է Ռուսական խաղաղապահ զորքերի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակիչները՝ հայկական և արտասահմանյան բուհերի ուսանողներ, ինչպես նաև մասնագետներ և աշխատողներ, ովքեր Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով կորցրել են իրենց աշխատանքը և չեն կարողացել վերադառնալ իրենց մշտական բնակության վայր, դիմել են Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի քաղաքացիների ընդունելության կետ»,- ասվում է զեկույցում։
«Դիմումի համաձայն՝ խաղաղապահները կազմակերպել են այդ մարդկանց տեղափոխումն ու ուղեկցումը Լաչինի միջանցքով, վերահսկել նրանց անցումը ադրբեջանական կողմի սահմանային հսկողության կետով, օգնել են գույքը բեռնել և հանձնել, հնարավորություն են տվել ճանապարհորդել ավտոբուսով», -ասված է հայտարարության մեջ։