
Փարիզում երեկ մեկնարկել է աշխարհի 25 երկրների ավելի քան 150 ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդաժողովը, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին և նպաստել ազգային ներուժի զորաշարժին։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մեր երկրի առջև ծառացած օրհասական մարտահրավերների պայմաններում Սփյուռքի ռազմավարական դերը դառնում է անփոխարինելի։ Այս օրերին քննարկումների կենտրոնում են լինելու՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նոր հորիզոններն ու առկա ճգնաժամի հաղթահարումը, Հայկական ինքնությանը սպառնացող մարտահրավերների հաղթահարման գործում ազգային կառույների և Հայ Առաքելական եկեղեցու դերակատարությունը, Համահայկական միասնական օրակարգի ձևավորումը»։
Հայաստան-Արցախ-Սփյուռք երկար տարիներ գործող կարգախոսի իմստազրկելուց հետո չի գործում նույնիսկ Հայաստան-Սփյուռք կապը, որը 1980-ականների վերջին վերականգնվել և կայացել է հենց Արցախյան հարցի շուրջ՝ որպես դարերի ընթացքում ազգային իրավունքների վերականգնման եզակի օրինակի։
Արդեն 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստան-Սփյուռք կապը սկսվել է վերանայվել։ Եթե մինչ այդ Հայաստանի կառավարությունը գործ էր ուննում պայմանական “դաշնակցական”՝ առավել հզոր և ազդեցիկ սթյուռքային կազմակերպությունների հետ, ապա 2018-ից հետո՝ “հակադաշնակցական”։ Սփյուռքի հետ աշխատանքի պետկոմիսար է նշանակվել մի մարդ, որը չի թաքցնում “դաշնակցական” մասի հանդեպ անհանդորժաղականությունը։
Մինչդեռ “դաշնակցական” լոբբին շարունակում է գործել Հայաստանից դուրս։ Մի կողմից, իր ազդեցության շնորհիվ, այն կարողանում է Արցախի հարցը պահել միջազգային օրակարգի մեջ, հասնելով Եվրոպական և շատ երկրների խորհրդարաններում հայանպաստ բանաձևերի ընդունմանը։ Մյուս կողմից, այդ երկրների վրա հակազդում է Հայաստանի կառավարությունը, որը տվյալ երկրներում հայ համայնքի պահվածքը համարում է ռևանշիզմ՝ “խաղաղության” դեմ ուղղված։ Շատ երկրներ վերանայել են իրենց վերաբերմունքը հայ համայնքի վերաբերյալ։ Միայն Կանադան է միանշանակ պնդում, որ “Արցախյան էջը փակված չէ”։
Այս ազդեցության տակ Սթյուռքի նույնիսկ “դաշնակցական” հատվածի խոսույթում Արցախի իրավաքաղաքական հարցը աննկատ վերածվել է “արցախցիների Արցախ վերադառնալու, գերիների ազատման և Արցախում հուշարձանների պահպանման” պահանջի։
Սակայն անցած տարվա մայիսից սկսած, երբ Շվեյցարիայում Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն բարձրացրեց Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող՝ Արցախում մնացած եկեղեցիների սեփականության իրավունքը, Եկեղեցու դեմ արշավանք սկսվեց Հայաստանում, որին լուռ աջակցում էին դրսից։ Արդյունքում Գարեգին Բ-ի ուղերձներից անհետացավ Արցախում մնացած եկեղեցիների հարցը։ Իսկ Փարիզյան համաժողովին ուղղված Գարեգին Բ-ի խոսքում Արցախը չի հիշատակվում։
“Արցախ վերադառալու” հարցը ևս հանվել է օրակարգից՝ ի սկզբանե անիմաստ լինելու պատճառով։
Մնում է միայն գերիների վերադա՞րձը։ Համաժողովի որոշումներից կերևա, Սփյուռքը համարո՞ւմ է Արցախյան և ազգային իրավունքների հարցը փակված։
Այնուամենայնիվ, համաժողովին հանդես է եկել Արցախի Ազգային ժողովի նախագահը Աշոտ Դանիելյանը։
“Արցախի էջը փակված չէ։ Սա միայն խոսքեր չեն. սա անշրջելի պարտավորություն է։ Եռամիասնությունը՝ Արցախ- Հայաստան- Սփյուռք, չի եղել և չի կարող լինել ձևական կարգախոս։ Արցախը, որպես հաղթանակի խորհրդանիշ, այս եռամիասնությունը հիմնական առանցքն է”, ասել է Աշոտ Դանիելյանը։
“Երբ պետական քաղաքականությունը անտեսում կամ թերագնահատում է մեր ազգային արժեքները, երբ կրոնական, մշակութային և ավանդական ժառանգության պահպանությունը հարցականի տակ է դրվում, հատկապես սփյուռքում առաջանում է հուսահատություն և անվստահություն, ինչը աղետաբեր է մեր բոլորի համար։ Այդ քաղաքականությունը ոչ միայն քայքայում է համազգային միասնությունը, այլև թույլ է տալիս թշնամական ուժերին շարունակել ազգային արժանապատվության ոտնահարման, նվաստացման և ժողովրդի կրած պարտության շղթայի հարատևումը”, ասել է Աշոտ Դանիլյանը։