
Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետևանքները կազդեն նաև ՀԱՊԿ տարածաշրջանի վրա, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ Եվրասիայում անվտանգության սպառնալիքները զգալիորեն աճում են, ինչը պահանջում է ՀԱՊԿ-ի լրացուցիչ ջանքերը։
«Գոյություն ունի լիակատար լճացում, որը սրում է պաղեստինյան ժողովրդի ողբերգությունը՝ թե՛ Գազայում, թե՛ Արևմտյան ափին։ Քարտեզին նայելով՝ պաղեստինյան պետություն ստեղծելու հնարավորությունները գնալով նվազում են», – հավելել է նա։
Լավրովի խոսքերը նշանակում են, որ Ռուսաստանը հրաժարվում է պաղեստինյան պետականության պահանջից և «հանձնում է» այն Իսրայելին։ Ճիշտ այնպս, ինչպես 2020-2023 թվականներին, Ռուսաստանը իրականացրեց Արցախը հայաթափելու գործողություն՝ Ադրբեջանին և նրա դաշնակից Իսրայելին հաճոյանալու համար։
Փաշինյանի և Պուտինի միջև վերջերս կայացած հանդիպման ժամանակ բարձրացվեց Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դերը՝ նախկին իրավիճակը զրոյացնելու և ՀԱՊԿ-ը տարածաշրջանում անվտանգության նոր «երաշխավորի» վերածելու փորձով։
«Մենք այլևս չենք խորանա այն բանի մեջ, թե ով որտեղ է ապրել, ով ինչ է ունեցել։ Մենք փակում ենք հարցը։ Սա միակ ճանապարհն է, որով կարող ենք հասնել խաղաղության», – այսօր հայտարարեց Փաշինյանը՝ ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» նախընտրական ծրագիրը։
Իր հերթին, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարեց, որ կազմակերպությունը շարունակում է կենտրոնանալ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա։
«Մենք կարծում ենք, որ ադրբեջանա-հայական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հուսալի ուղի է», – ասաց Մասադիկովը։
Դրանից հետո ՀԱՊԿ-ն, ինչպես նշեց Լավրովը, կարող է անցնել ռուս-թուրքական պատասխանատվության գոտին պաշտպանելու իր «պարտականություններին»։