
Երեկվա տեսանյութը, որտեղ երևում է, թ ինչպես են Գագիկ Ծառուկյանին ձերբակալել, և նրա առյուծների ու վագրերի քնեցնելը, հանրային բողոքի ալիք բարձրացրեց կառավարության կողմից իր հակառակորդների դեմ կիրառվող բռնի մեթոդների դեմ: Սակայն գործի էությունը մնում է անհասկանալի. եթե Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է Իրան-Հայաստան առևտրի պալատի համար նախատեսված «փողերի լվացման» մեջ, ապա որտե՞ղ են տոիժողները, և ինչո՞ւ չեն բողոքել:
Այսօր “տուժած կողմը” ի հայտ է եկել. Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ փորձել է միջնորդել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և իրանցի գործարարների միջև ծագած վեճին:
Նրա խոսքով՝ վեճն այժմ կարգավորվում է իրավական ճանապարհով: Դեսպանը հույս է հայտնել, որ ներկայացված ապացույցների հիման վրա կարելի է հասնել լուծման: Նա նաև առաջարկել է միջնորդել և հարցը կարգավորել խաղաղ ձևով:
Այսպիսով, իրանական կողմը «հաստատում է» Ծառուկյանի ձերբակալման հիմքերը՝ պնդելով իր պահանջները:
Ծառուկյանը գործարար է, որը սերտորեն կապված է Բելառուսի ղեկավարության, իսկ դրա միջոցով՝ Ռուսաստանի հետ: Եվ իրանական կողմի «օգնությունը» նրա «չեզոքացման» գործում անուղղակիորեն վկայում է պաշտոնական Թեհրանի շահագրգռվածության մասին՝ հնարավորինս չեզոքացնելու Մոսկվայի ազդեցությունը Հայաստանում։
Չնայած արևմտյան վերլուծաբանների կողմից Իրանին և Ռուսաստանին դաշնակիցներ անվանելուն, Թեհրանը բազմիցս նշել է, որ շատ հարցերում Իրանի և Ռուսաստանի շահերը ոչ միայն տարբեր են, այլև թշնամական։ Սա հատկապես վերաբերում է Հայաստանին, որի մեծ մասը՝ Արցախով և Նախիջևանով հանդերձ, Ռուսաստանի վերահսկողության տակ են անցել ռուս-պարսկական պատերազմից հետո կնքված 1813 թվականի Գյուլիստանի և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրերի արդյունքում։ Իրանը Հարավային Կովկասը համարում է իր ավանդական շահերի գոտի, իսկ Ռուսաստանը՝ արտաքին ուժ։
Իրանը թուրքերին և արևմտյան երկրներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, ևս եկվոր և արտաքին կողմ է համարում։ Իրանը բազմիցս ակնարկել է, որ Հայաստանի հետ միասին իրանցիները դարեր շարունակ պաշտպանել են տարածաշրջանը, բայց այն կարող է սպառնալիքի տակ հայտնվել, եթե Հայաստանը «կամավոր» հրաժարվի իր ազգային շահերից և տարածքներից։
Պատահական չէ, որ այսօր Իրանի դեսպանը նաև առաջարկել է TRIPP-ից և Իրանի հետ սահմանին՝ Հայաստանում ամերիկյան ներկայությունից բխող «ռիսկերի կառավարման» մեխանիզմ ստեղծել։ Դեսպանը հայտարարել է, որ Իրանը և Հայաստանը պետք է զարգացնեն Հյուսիս-Հարավ ճանապարհը, այլ ոչ թե TRIPP-ը։
«Մենք հույս ունենք և մաղթում ենք, որ Հայաստանի բոլոր ուժերը՝ իշխող կուսակցությունը, կառավարությունը և ընդդիմությունը, կարողանան միավորվել ազգային շահերի, ազգային նպատակների և ազգային նպատակահարմարության շուրջ, քանի որ առանց այդ միասնության հետագա զարգացումն անհնար է», – այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Շիրղոլամին։