
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաք անցկացնելու հնարավորությունը։ Factor.am-ը քաղաքապետարանի կայքից տեղեկանում է, որ Նժդեհ Իսկանդարյանը դիմել է Տիգրան Ավինյանին սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ից մինչև սեպտեմբերի 29-ը՝ ժամը 15։00-ն Ազատության հրապարակում հավաք անցկացնելու թույլտվության համար։ Երևանի քաղաքապետարանն առանց որևէ հիմնավորման արտոնել է հավաքի անցկացումը միայն սեպտեմբերի 27-ին` ժամը 14։00-ից մինչև 22։00-ն։
Նժդեհ Իսկանդարյանն երեկ լրագրողներին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 27-ին նպատակահարմար չեն համարում հավաքի անցկացումը, քանի որ քաղաքապետարանը մերժել է իրենց դիմումը, միաժամանակ շեշտել է, որ առաջիկայում հավաքն անցկացնելու են։ Ըստ նրա` քաղաքապետարանը հավաքը սահմանափակել է, քանի որ նախորդ տարի տեղի ունեցած հավաքին խախտումներ են եղել: Այդ մասին հայտնում է factor.am-ը։
Հիշեցնենք, որ Նժդեհ Իսկանդարյանը նաև տեղեկցրել է, որ քաղաքկան կոնսուլտացիաններ է անցկացնում Հայաստանի կուսակցությունների հետ, որի արդյունքում կարող է նույնիսկ հրաժարական ներկայացնի Արցախի պետնախարարի պաշտոնից և պայքարը շարունակի այլ ձևերով։