
«Վարչաֆեստ – 2026» երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և անցկացման համար հատկացվել է 178 միլիոն 854 հազար 600 դրամ (մոտ 488 հազար դոլար)։
Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 30-ի նիստում։ Նշվում է, որ Սևանա լճի ափին միջոցառման անցկացումը նպաստելու է տարածաշրջանի մշակութային կյանքի ակտիվացմանը և ներքին զբոսաշրջության զարգացմանը։