Ո՞ւր եք գնում, այ ուժեղներ

Տիգրան Մկրտչյանի հիշատակին (1962 – 2026)
Խոր ցավով տեղեկացնում է, որ 64 տարեկան հասակում անժամանակ կյանքից հեռացել է արցախցի ճանաչված երգիչ, ազգային երգարվեստի նվիրյալ, «Վերնատուն» պոպ-ֆոլկ անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Տիգրան Մկրտչյանը:
Տիգրան Մկրտչյանի ստեղծագործական և մշակութային գործունեությունն անբաժանելիորեն կապված էր Արցախի երաժշտական կյանքի, ազգային ու աշուղական երգարվեստի պահպանման և տարածման առաքելության հետ:
Արցախում նրա նախաձեռնությամբ ստեղծված «Վերնատուն» քառյակը նշանակալի ավանդ ունեցավ տարածաշրջանում էթնո-ֆոլկլորիկ երաժշտության վերածննդի գործում: Որպես անսամբլի ղեկավար՝ նա վարպետորեն համադրում էր հայկական ավանդական ժողովրդական մելոդիկան ժամանակակից գործիքավորումների հետ՝ նոր շունչ հաղորդելով մեր մշակութային ժառանգությանը:
Ցավակցություն և զորակցություն ենք հայտնում Տիգրան Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:
Վաստակաշատ արվեստագետի և լուսավոր մտավորականի հիշատակը մշտապես վառ կմնա մեր սրտերում:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Հողարկավորությունը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից