
2026 թվականի սեպտեմբերի 19-ին Հայաստանում նախատեսված է տոնական միջոցառումների շարք՝ Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ծրագրերի շրջանակներում: Ակնկալվում է մոտ 10,000-12,000 հանդիսատես։
Ինքնին տոնական միջոցառման անցկացումը խնդիրը չէ: Հարցն այն է, թե ի՞նչ է նշանակում սեպտեմբերի 19-ը արցախցիների և բոլոր հայերի համար, և որքանով է պետական տոնի օրակարգը հաշվի առնում այս հիշողությունը։
Ինձ համար 2023 թվականի սեպտեմբերի 19-ը պատմական վերացական ամսաթիվ չէ: Այդ օրը ես Ստեփանակերտում էի՝ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում իմ աշխատավայրում: Առաջին սիրեններից և պայթյուններից հետո կենտրոնի բժշկական անձնակազմը սկսեց հիվանդներին տարհանել ապաստարան: Այդ ժամանակ ոչ ոք չգիտեր, թե որքան լայնածավալ կլինեն մարտերը կամ ինչ կլինի հետո: Մարդիկ փորձում էին կապ հաստատել հարազատների հետ, անձնակազմը փորձում էր ապահովել հիվանդների անվտանգությունը, իսկ պայթյունները շարունակվում էին։
Մինչ այդ Արցախի բնակչությունը գրեթե ինը ամիս գտնվում էր պաշարման մեջ՝ զգալով սննդի, դեղորայքի, վառելիքի և այլ անհրաժեշտ իրերի լուրջ պակաս։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսեց ռազմական գործողություն, որն ավարտվեց Արցախի կապիտուլյացիայով և ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանությամբ։
Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ իրենք հնարավորություն չունն Արցախում ռազմական գործողություններին միջամտելու։ Ռուսաստանը և նրա խաղաղապահ զորքերը, որոնք ներկա էին տարածաշրջանում՝ անվտանգությունն ապահովելու համար, նույնպես մի կոմ անցան՝ դառնալով մեղսակից Արցախի հայ բնակչության էթնիկ զտմանը։ Արդյունքում, գրեթե մեկ տարվա շրջափակումից հյուծված մարդիկ գործնականում միայնակ հայտնվեցին պատերազմի առաջ և ստիպված եղան դիմանալ ամբողջ օրվա մարտերին՝ առանց որևէ իրական արտաքին պաշտպանության։
Ես ևս մի քանի օր մնացի կենտրոնում, քանի որ Ստեփանակերտի ծայրամասում գտնվող մեր տան մոտ արդեն մարտեր էին ընթանում, և այնտեղ վերադառնալը վտանգավոր էր։
Հետևաբար, այսօր հատկապես ցավալի է տեսնել սոցիալական ցանցերում տոնական գրառումներ, որոնք նախատեսված են սեպտեմբերի 19-ին։
Ինձ և բոլոր արցախցիների համար այս ամսաթիվը կապված է Արցախում վերջին ռազմական գործողությունների սկզբի, կյանքի և հետագայում հայրենիքի կորստի հետ։ Զոհվածների թվում էին նրանք, ովքեր տարիներ շարունակ պաշտպանել են Արցախը։ Նրանց հիշատակը չի կարող փոխարինվել տոնական օրակարգով։
Սա միայն մեկ ամսաթվի խորհրդանշականության հարց չէ։ Հարկադիր տեղահանությունից հետո արցախցիները շարունակում են բախվել բնակարանային և սոցիալական խնդիրների, ինչպես նաև խտրական վերաբերմունքի հետ Հայաստանում։ Հետևաբար, այն հարցը, թե ինչպես են հիշում սեպտեմբերի 19-ի հիշատակը, չի կարող անջատվել նրանից, թե ինչպես են այսօր ընկալվում արցախցիները։
Եւս մեկ այլ հակադրություն։ Դիվանագիտական ներկայացուցիչների վերջերս Արցախ կատարած այցը կրկին ուշադրություն հրավիրեց այնտեղ մնացած հայկական պատմական և հոգևոր հուշարձանների, այդ թվում՝ Գանձասարի և Դադիվանքի վրա։ Միջազգային ներկայացուցիչներին հնարավորություն ունեցան տեսնել Արցախում գերևվարված դարավոր հայկական ներկայության նյութական ապացույցները, նույնիսկ այն դեպքում, երբ այս ժառանգությունը վերաիմաստավորվում է Ադրբեջանի կողմից։
Հենց սա է պատճառը, որ սեպտեմբերի 19-ը ստանում է այլ չափում։ Հայաստանից դուրս պետք է պաշտպանցի Արցախում հայկական պատմական ներկայությունը, իսկ երկրի ներսումէ արցախցիների սեփական հիշողության, ձայնի և անցյալի նկատմամբ հարգանքի իրավունքը։
Ինձ համար սեպտեմբերի 19-ը նշանակում է սիրեններ, պայթյուններ, ապաստան և անպաշտպան մարդիկ, որոնց Կենտրոնի բժշկական անձնակազմը փորձում էր անվտանգ պահել։ Մյուս արցախցիների համար այն նշանակում է զոհված հարազատներ, վերքեր, գերություն, կորցրած տներ և ճանապարհ իրենց հայրենի բնակավայրերից դեպի անհայտություն։
Քաղաքական հայտարարությունները, պետական օրակարգերը և տոնական միջոցառումների ձևաչափը կարող են փոխվել։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ը չի կարող չեղարկվել վարչական որոշմամբ կամ “փակվել” տոնական համերգներով։ Անհնար է հիշողությունից ջնջել այն, ինչ ապրել է արցախցի ժողովուրդը, ինչպես որ անհնար է պատմությունից ջնջել ընկածներին, Արցախը պաշտպանողներին և այնտեղի երկարատև հայկական կյանքն ու մշակութային ներկայությունը։
Արսեն Աղաջանյան