
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում իրեն ապաստան տրամադրելու խնդրանքով։ Նախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը պատմել է, որ Նախիջևանում ձերբակալվել է աշխատանքի տեղավորվելու խնդրանքով դիմելուց հետո և 30 օր անցկացրել է բանտում։
Քաղաքացին նաև ասել է, որ Նախիջևանում նախագահի լիազոր ներկայացուցիչը քաղաքացիներին սպառնում է ձերբակալություններով։