«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը սիրով հայտարարում են անվճար կրթական ծրագրի մեկնարկի մասին։
Ծրագրի նպատակն է աջակցել մասնակիցներին՝ զարգացնելու տեխնիկական և մասնագիտական հմտություններ, որոնք կնպաստեն աշխատաշուկա մուտք գործելուն կամ կայուն եկամուտ ապահովող գործունեություն սկսելուն։
Դասընթացի ուղղությունը՝
• Հաշվապահություն սկսնակների համար
Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն կիրառական գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք կօգնեն նրանց հետագա մասնագիտական գործունեության մեջ։
Ծրագրին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր՝
– տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից,
– ունեն հաշմանդամություն կամ հանդիսանում են հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամ,
և բնակվում են ծրագրի իրականացման քաղաքներից մեկում։
Դասընթացներն անցկացվելու են առկա ձևաչափով՝
• Գյումրի
• Վանաձոր
• Արտաշատ
• Սևան
Եթե ունեք սովորելու, զարգանալու և նոր մասնագիտական հնարավորություններ ստեղծելու ցանկություն, սիրով հրավիրում ենք լրացնել հայտը և միանալ ծրագրին։