
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք։
«Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ընտրի», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Ըստ Թրամփի՝ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին կարող էր «բազում անգամներ» լուծել հակամարտությունը, բայց նա որոշել է դա չանել։
«Ես առաջարկում եմ գտնել նոր առաջնորդ, որը կարող է գործարք կնքել։ Որովհետև նա [Զելենսկին] կարող էր շատ գործարքներ կնքել, բայց ինչ-ինչ պատճառներով այդպես էլ դա չարեց», – ասել է ամերիկացի նախագահը։
«Նա ցանկանում է խնդիրներ ստեղծել դիզելային վառելիքի հետ մեր ֆերմերների համար, քանի որ Ռուսաստանը դիզելային վառելիքի զգալի մասն է մատակարարում ամբողջ աշխարհում», – ասել է ԱՄՆ նախագահը։
Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ն պահանջել է, որ Ուկրաինան զերծ մնա ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածելուց, բայց Զելենսկին «արել է այն, ինչ ուզում է»։
Ուկրաինացի միլիարդատեր և նախկին պատգամավոր Վադիմ Նովինսկին կոչ է արել նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրաժարական տալ և իշխանությունը հանձնել Գերագույն Ռադային։
Նրա կարծիքով, մի շարք իրադարձություններ՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև համաձայնությունները, Մայամիում ուկրաինական պատվիրակության բանակցությունների ձախողումը և ուկրաինական ղեկավարության կոշտ հայտարարությունները Միացյալ Նահանգների դեմ, վկայում են իշխանափոխության անհրաժեշտության մասին։
Կիևը դեռ չի պատասխանել Թրամփի հայտարարությանը։
Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախատեսված էին 2024 թվականի մարտի վերջին, սակայն չկայացան ռազմական դրության պատճառով։ Զելենսկու հնգամյա ժամկետը լրացավ մայիսին։ Այդ ժամանակից ի վեր Մոսկվան նրան համարում է անօրինական նախագահ։