
Քաղպայմանագրի վարչությունը արդեն երկու նիստ է անցկացրել՝ նոր սահմանադրության նախագիծը քննարկելու համար։ Նախագիծը «թաքուն» է պահվում հանրությունից, նույնիսկ Սահմանադրական խորհդի անդամներից։ Սահմանադրության ընդունումը հավանաբար առկախվել է․ դրա մասին է վկայում նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է “խաղաղության պայմանագիրը մինչև 2031 թ․ ստորագրելու և վավերացնելու” մտադրության մասին։ Իսկ քանի որ Ալիևը որպես պայմանագրի ստորագրման պայման առաջ է քաշել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, ստացվում է, որ այգ գործընթացն էլ է առկախվել։
Սահմանադրության բարեփոխման խորհրդի անդամներից Դանիել Իոաննիսյանը, որ նախկինում գրեթե ոչ մի նիստ բաց չէր թողնում, այժմ աշխատանքը շարունակելու իմաստ չի տեսնում: Այդ մասին նա ասել է Ազատությանը։
«Սահմանադրական բարեփոխումների վրա այս փուլում, Ազգային ժողովում այս ներկայացվածության այս պրապորցիայով որ ի՞նչ քննարկենք: Իմաստը դա քննարկելու, եթե դա չլինող բան է, որովհետև Ազգային ժողովում չկա այնպիսի 2/3-րդ, որը որևէ նախագծի շուրջ կոնսենսուս կունենա», – ասաց Իոաննիսյանը:
«Անկախության հռչակագրի խնդիրը քանի որ բարձրացվում է Ադրբեջանի կողմից, ես կտրուկ դեմ եմ: Անկախության հռչակագրին անգամ Սահմանադրական դատարանն է անդրադարձել. հստակ դիրքորոշում է ներկայացրել, որ կան այնտեղ պետականաստեղծման կարևոր դրույթներ, որոնք արդիական են, դրանք հիմք են: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հետ միացման հարցին, արդեն իսկ չեղարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեով», – ասել է Խորհրդի մեկ այլ անդան Արթուր Սաքունցը:
Մինչև 2026-ի հունիսի ընտրությունները Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, սեպտեմբերին պատերազմ կլինյի։ Պատերազմ չեղավ, բայց Բաքվում պորթկում տեղի ունեցավ՝ ուժային “նվաճումները” միջազգայնորեն չճանաչելու պատճառով։
Հատկապես խոսքը 3 իրադարձությունների մասին է․
1․ Հայկական Գանձասարի և Դադիվանքի “ալբանիզացիայի” անհաջող օպերացիան, որն աշխարհում միայն հիստերիկ ծիծաղ է առաջացրել, սակայն Հայաստանում շարժել է գրեթե մեռած ազգային արժանապատվությունը
2․ Շաքիի դեպքը, երբ ադրբեջանական զինվորին “դիմադրեց” մայրը, խորհրդանշելով ինքնապաշտպանության բնազդը, բայց և հարցեր բարձրացնելով սահմանների ամրության և “խաղաղության” իրական աստառի մասին
3․ “Հիջաբի” հետ կապված դեպքերը Բաքվում, Ալիևի տատանումները Իսրայելի և Թուրքիայի միջև, նաև տարածաշրջանային իրավիճակի փխրությունը։
Այս ամենը ցույց տվեց, որ առանց միջազգային և տարածաշրջանային նոր կարգի հաստատման Հայաստանի և Ադրբեջանի միջև “խաղաղության պայմանագիր” չի կարող լինել։ Ի ցույց դրվեց նաև այն, որ Հայաստանի “ինքնակամ” հանձնում չի լինելու, հասարակությունը արթնանում է, Իրանը զգոն է, իսկ Թուրքիան, որն ապարդյուն փորձում է Ալիևին համոզել վերցնել այն, ինչին արդեն հասել է, պատրաստ է զոհաբերել Ալիևին՝ հանուն իր սեփական շահերի։ Հայաստանի հետ սահմանները բացելու համար Թուրքիան սահմանադրության պահանջ չի դնում։