Արցախի կրթության վերջին նախարարի նոր նշանակումը

Այսօր՝ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ նշանակված Նորայր Մկրտչյանը Արցախի կրթության վերջին նախարարն էր։

Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2023թ. մարտի 16-ին Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրով։

Մինչ այդ նա զբաղեցրել է ԱՀ ՊԲ հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը։