«COP-17-ին Արցախի մասնակցության հետ կապված իրավիճակը նույնպես խտրականություն է». Զաքարյան

«Արցախի ներկայացուցիչներին COP-17-ի միջոցառումներին մասնակցելու հարթակ չտրամադրվեց։ Մենք որևէ կոնկրետ բացատրություն չստացանք։ Մեզ պարզապես մերժեցին՝ առանց հստակ հիմնավորման։ Սա բխում է նույն ցանկությունից՝ կանխելու Արցախի հարցի հանրային քննարկումը և ներկայացնելու իրավիճակը այնպես, կարծես Արցախի բնիկ բնակչության ներկայացուցիչներ գոյություն չունեն։ COP-17-17-ին մասնակցության հետ կապված իրավիճակը նույնպես խտրականություն է», – լրագրողներին ասաց Արցախի Հանրային խորհրդի անդամ Ալվարդ Զաքարյանը։

Նրա խոսքով՝ «այս իրավիճակը կրկնվող է, ուստի մենք անհրաժեշտ ենք համարում շարունակել հրապարակայնորեն ներկայացնել մեր խնդիրները»։