Հոկտեմբերի 22-ին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հոկտեմբերի 22-ին ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով։ Շիրակում կանխատեսվում է +14°C, Կոտայքում՝ +17°C, Գեղարքունիքում՝ +14°C, Լոռիում և Արագածոտնում՝ +18°C, Տավուշում՝ +20°C, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում՝ +20°C, իսկ Սյունիքում՝ +23°C։ Որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Երևանում նույնպես հնարավոր է կարճատև անձրև, ջերմաստիճանը կհասնի +19°C-ի։