
Հայաստանը չի ձգձգում “խաղաղությյան պայմանագրի” ստորագրումը և կանի այն 2027-2028 թվականներին, ասել է այսօր Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև նշել է, որ կփորձեն համոզել ըննդիմությանը գնալ Սահմանասրության ընդունմանը, իսկ եթե չստացվի, կլինեն արտահերթ ընտրություններ։ ԵԱՏՄ-ից Հայաստանը ինքնակամ դուրս չի գա, իսկ այդ միության անդամները իրավասություն չունեն հեռացնել Հայաստանին։ ԹՐԻՓՓ-ն էլ կսկսեն մանրից նախագծել։
Փաշինյանի “պլանները” Հայաստանի համար քիչ-ինչ հակասում են տարածաշրջանում խաղաղության հաստաման և ապաշրջափակման մասին ՔՊ նախընտրական խոստումներին։ Փաստորեն, հակամարտությունը դեռ կմնա չլուծված, ճանապարհները դեռ չեն բացվի, “Չորրորդ հանրապետությունը” կասկածի տակ է, ԵԱՏՄ-ից դեպի Եվրամիություն անցում չի լինի, իրավիճակն էլ կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների։
Մինչև ընտրությունները Փաշինյանն ասում էր, որ եթե վերընշված հարցերը մինչև այս տարվա վերչ չլուծվեն, նոր պատերազմ կլինի։ Արդյո՞ք նա հիմա երաշխիքներ ունի, որ այսօրվա հայտարարություններից հետո ամեն ինչ խաղաղ կլինի։ Թե՞ արտահերթ ընտրությունները՝ այս ամենի ամենաիրական սցենարն է։
«Ես ասել էի, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև 2031 թվականը: Ավելի ճշգրիտ՝ կարծում եմ, որ մենք պետք է համաձայնագիրը ստորագրենք 2027-2028 թվականներին: Մենք պետք է աշխատենք Ադրբեջանի հետ», – հինգշաբթի օրը լրագրողներին ասաց Փաշինյանը: Նա կտրականապես մերժեց այն ենթադրությունները, որ կարգավորման գործընթացը կարող է երկար տարիներով հետաձգվել։
«Մեր նպատակն է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիր: Այն մինչև 2031 թվականը հետաձգելը մեր ծրագրերի մեջ չէ, կամ նույնիսկ մինչև 2029 թվականը: Դա պարզապես մի գործընթաց է, որը որոշ ժամանակ կպահանջի», – հայտարարեց Փաշինյանը։
Պաշտոնապես Բաքուն բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը մնում է խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման պայմանը: Հայաստանի հիմնական օրենքի նախաբանը հղում էանում Անկախության հռչակագրին, որը պարունակում է Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշման մասին հիշատակումը, նաև Ցեղասպանության հետևանքների վերացման ձգտումը։ Ադրբեջանը դա ընկալում է որպես տարածքային պահանջներ՝ և ոչմիայն Արցախի, այլև Նախիջևանի մասով:
«Մենք շուտով կհրապարակենք Սահմանադրության նախագիծը, կսկսենք հանրային քննարկումները և կներկայացնենք այն խորհրդարանին։ Մենք կփորձենք համոզել մեր ընդդիմադիր գործընկերներին, որ սա կարևոր և հիմնարար հարց է՝ հայկական պետության գոյատևման սահմանման և լուծման հարց», – ընդգծեց Փաշինյանը։
Նա հստակեցրեց, որ չի մտադիրվում նահանջել իր քաղաքական հակառակորդների առջև. «Մենք կփորձենք համոզել նրանց, և եթե դա չստացվի, կքննարկենք այլ սցենարներ, այդ թվում՝ վաղաժամկետ ընտրությունների հնարավորությունը»։
«Ո՞վ ասաց, որ նման սցենարը բացառված է։ Ես խոստում եմ տվել ՀՀ քաղաքացիներին՝ փոփոխել Սահմանադրությունը և ստորագրել ու վավերացնել խաղաղության համաձայնագիրը։ Կարծում եմ, որ եթե ժողովուրդը ցանկանում է տեսնել այս խոստման կատարումը, մենք պետք է այն կատարենք ժողովրդի հետ միասին։ Եթե Հայաստանի ժողովուրդը չտեսնի այս խոստման կատարման անհրաժեշտությունը, որոշ պահի իմ քաղաքական առաքելությունը կարող է ավարտվել, ուստի ինձ համար սա սկզբունքային հարց է», – եզրափակեց Փաշինյանը։
Արդյո՞ք դա նշանակում է, որ “ապաշրջափակում” և “խաչմերուկ” ևս չեն լինի։
Հարցին, թե ինչն է խանգարում Թուրքիայի հետ սահմանի բացմանը այս պահին և արդյոք Թուրքիան կարող է որոշում կայացնել՝ հաշվի չառնելով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը որոշակի վերապահումներ ունի խաղաղության պայմանագրի վերաբերյալ, և որ գործընթացները ներկայումս այդ կետում են։
Նրա խոսքով՝ խորհրդարանի առաջիկա նստաշրջանում կվավերացվի TRIPP ծրագրի վերաբերյալ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագիրը։