
Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով նախօրեին հրապարակված ԵԱՏՄ զեկույցին, հայտարարեց՝ սա ներքաղաքական անկայունություն հրահրելու արդեն երրորդ փորձն է լինելու, որի նպատակն, ըստ նրա, Հայաստանին անկախությունից զրկելն է:
ԵԱՏՄ զեկույցի հեղինակները պնդել են, թե Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը իրավունք ունեն քննարկել, մինչև Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվեի անցկացումը, ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությունը կասեցնելու հարցը:
Լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը ընդգծեց՝ այստեղ տնտեսական բաղադրիչ չկա: «Գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետ, որի նպատակը Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելն է և արդյունքում Հայաստանի պետության նկատմամբ վերահսկողություն սահմանելը: Այսինքն՝ դե ֆակտո, հետո դե յուրե Հայաստանին անկախությունից զրկելը»:
Փաշինյանը ներկայացրեց՝ առաջինը դեպքը 2023 թվականի իրադարձություններին էին. «Երբ Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում, ըստ էության, ինչն էր նպատակը մարդկանց հոսքն ուղղել Հայաստան, քաղաքական իշխանությունը փոխելու կոչեր էին հնչում հայտնի տեղերից, էդ մի փորձը չստացվեց: Հաջորդը 2026 թվականի հունիսին հերթական խորհրդարանական ընտրություններին էին, էդ մի փորձն էլ չստացվեց, հիմա երրորդ փորձն է ըստ էության նախապատրաստվում: Անշուշտ սա լայնորեն քննարկվող գաղտնի պլանի մի մասն է», – ընդգծեց Փաշինյանը:
Փաշինյանը հավելեց նաև, որ ԵԱՏՄ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին հեռացնել կազմակերպությունից, ընդգծելով, որ նման հանրավորություն կա ՀԱՊԿ-ում. «Հաշվի առնելով, որ երկրներն, ըստ էության, համընկնում են ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում, հետաքրքիր է՝ ինչի՞ ՀԱՊԿ-ից Հայաստանին չեն հեռացնում»:
«Պատմության մեջ առաջին անգամ է, որ մետրոպոլիան մեզ ոչ թե դեպի ինքն է ձգում, այլ, ըստ էության, անուղղակի կերպով ասում են՝ ձեզ կհեռացնենք մեզնից։ Նման դեպք հայ ժողովրդի պատմության մեջ նախկինում երբեք տեղի չի ունեցել», — ասաց Փաշինյանը։
«Իսկ զեկույցի վերաբերյալ կտեսնենք։ Ինչպես ավելի վաղ ասացի, մենք պետք է կենտրոնանանք Հայաստանի հետևողական զարգացման, մեր ինքնիշխանության և անկախության պաշտպանության, ինչպես նաև մեր հարաբերությունների դիվերսիֆիկացման վրա», – նշեց Փաշինյանը։
«Հայաստանը բավականին լավ տնտեսական ակտիվություն է ապրում։ Իհարկե, կան մարտահրավերներ։ Ներկայիս մարտահրավերը մեր հարաբերություններն են ԵԱՏՄ-ի շրջանակներում, որոնց վրա մենք անպայման կաշխատենք ապագայում», – հայտարարեց Փաշինյանը։