
Պուտինը ցանկանում է գրավել ամբողջ ուկրաինական Դոնբասը և չունի որևէ զիջման գնալու մտադրություն այս հարցում։
Նա այս հայտարարությունն արել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Ստյորեի հետ անսպասելի հեռախոսազրույցի ժամանակ։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրին։
«Պուտինը Ստուբին և Ստյորեին ասել է, որ Ռուսաստանը չունի որևէ մտադրություն զիջումների գնալու Ուկրաինայի Դոնբասի ամբողջ տարածքը գրավելու հարցում։ Ի պատասխան՝ եվրոպացի առաջնորդները ընդգծել են «արդար» խաղաղության անհրաժեշտությունը», – նշվում է հոդվածում։