
Հոկտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օկտայ Սարալը հրապարակավ պահանջեց, որ Բաքուն վերանայի հիջաբների վերաբերյալ իր որոշումը: Երկու շաբաթ անց Էրդողանը Բաքվի պահանջով ազատեց իր խորհրդականին։ Բաքվում դա հերթական հաղթանակ համարեցին։
Ադրբեջանցի վերլուծաբանները պնդում են, որ Ալիևը ոչ մեկից չի վախենում և կարող է հակամարտության մեջ մտնել Իրանի հետ՝ իր դեսպանատան վրա հարձակման պատճառով, Պուտինի հետ՝ ինքնաթիռի վթարի, “հայամետ” Ֆրանսիայի հետ՝ նույնիսկ պոկելով Նոր Կալեդոնիան։ Ալիևը Էրդողանին կարող է ստիպել ազատել իր խորհրդականին: Բաքվում հպարտությամբ հիշում են նաև, թե ինչպես 2009 թվականին Ալիևը խափանեց «ֆուտբոլային դիվանագիտությունը» Հայաստանի և Թուրքիայի միջև՝ չնայած Օբամայի և Մեդվեդևի աջակցությանը։
Ալիևը ոչ միայն հասավ հայերի լիակատար վտարմանը Խորհրդային Ադրբեջանի տարածքից, որտեղ նրանք տիտղոսակիր ազգ էին, այլև հայտարարեց, որ խորհրդային Հայաստանի տարածքով՝ հայ-ամերիկյան TRIPP-ով ճանապարհորդելիս «ադրբեջանցիները չպետք է տեսնեն հայերի դեմքեր»։
Այս արտահայտությունը միանգամից ընկալվեց որպես «քաղաքական պահանջ», և ԱՄՆ-ն ու Հայաստանը, թևքերը ծալելով, սկսեցին մտածել, թե ինչպես բավարարեն «Ալիևի քմահաճույքը»։ «Հայերի» բացակայությունը, իհարկե, հայ-իրանական սահմանը փակել ձգտող ուժերի պայմանն է, բայց ավելի հարմար դա անվանել Ալիևի ևս մեկ քմահաճույք։
TRIPP-ի քեյսը հստակ ցույց է տալիս, թե ինչպես են Ալիևի «ցանկությունները» շահագործվում խոշոր երկրների կողմից՝ իրենց շահերը առաջ մղելու համար։
Միևնույն ժամանակ, աշխարհում ոչ ոք չի թաքցնում իր զգացմունքները Ալիևի նկատմամբ։ 2017 թվականի փետրվարին Բրյուսելում Ալիևի հետ հանդիպումից առաջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը լրագրողների հետ կատակել է. «Շնորհակալություն, լավ օր ձեզ։ Հիմա ես պատրաստվում եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, այնպես որ օրվա հաճելի մասն ինձ համար ավարտվեց»։
Սա պարզապես կատակ չէր. Բրյուսելում լուրեր են շրջանառվում, որ Ալիևը երբեմն չպլանավորված այցերով կարող է գալ Բելգիա և է սկանդալ սարքել։ Դա ազդում է որոշ մանր հարցերի վրա։ Բայց կարո՞ղ է Ալիևը նման “նաեզդներով” “հասնել իր «հաղթանակների» և «սուլթանության իրավունքի» դե յուրե ճանաչմանը։
Իր վերջին ելույթներում Ալիևը պնդում է, որ ինքը ամեն ինչի հասել է միայնակ, և ամբողջ աշխարհը նրա դեմ է եղել։ Նա ասում է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և աշխարհի առաջատար երկրները ճանաչել են արցախահայերի ինքնորոշման և ինքնապաշտպանության իրավունքները։ Որ թե՛ Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, թե՛ 2020-2023 թվականներին Ալիևի գործողությունների դեմ բազմաթիվ բանաձևեր են ընդունվել։ Որ ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ռուսաստանը նրան չեն օգնել 2020 թվականին (ըստ երևույթին, Ակնայում ստեղծվել է ոչ թե ռուս-թուրքական հետախուզական կենտրոն, այլ ադրբեջանական թեյարան)։ Որ 2020 թվականի պատերազմը «հայրենական» էր, ոչ թե հակաիրանական (չնայած 2020 թվականի պատերազմից մի քանի ամիս անց հենց Իրանի հետ սահմանին հայտնվեցին երեք ռազմական օդանավակայաններ՝ իսրայելական հսկողության համակարգերով)։
Բայց Ալիևը կռուտոյ է, նա ամեն ինչ ինքն է արել, բայց ինչ-ինչ պատճառներով ԱՄՆ-ն չի չեղարկում 907-րդ բաժինը և դեռևս Ալիևին համարում է ագրեսոր և օկուպանտ: Ֆրանսիայի խորհրդարանը նույնպես չի չեղարկել իր 2020 թվականի բանաձևերը, որոնք կոչ են անում ճանաչել Արցախը և վերադառնալ 1994 թվականի սահմաններին։
Ալիևի “նաեզդները”, ըստ երևույթին, ազդեցություն են ունենում միայն Հայաստանի կառավարության վրա, որն այժմ քննարկում է TRIPP համաձայնագիրը՝ նույնիսկ չհարցնելով, թե ինչու հայ-ամերիկյան մայրուղու վրա չպետք է լինեն հայ մաքսվորներ։
Ալիևի քմահաճույքները Հայաստանում կասկածի տակ չեն առնվում, չնայած նրա քարոզչական թեզերից շատերը վաղուց միայն բացասական արձագանք են գտնում: Օրինակ՝ արևմտյան դիվանագետների դեպի Գանձասար և Դադիվանք սեպտեմբերյան այցից հետո դժվար թե որևէ մեկը մեկնի Արցախ, և առավել ևս՝ ներդրումներ անի Ալիևի կալվածքում։
Ադրբեջանի՝ Եվրոպային հուսալի գազի մատակարար լինելու մասին խոսակցությունները նույնպես հերքվում են՝ հիմնականում այն պնդումներով, որ Բաքուն պարզապես ստվերային տարանցիկ կետ է ռուսական գազի համար։
Իսկ այն պնդումը, որ «ադրբեջանական հասարակությունը միասնություն է ցուցաբերում բոլոր հարցերում», միայն ծիծաղ է առաջացնում և հերքվում աշխարհում քաղբանտարկյալների ամենամեծ թվով և Բաքվում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերով։
Ալիևը նաև պնդում է, որ Արցախի ռազմական և քաղաքական առաջնորդների դատավարությունը «նման է Նյուրնբերգյան դատարանին»։ Սակայն Բաքուն մահացու չափ վախենում է դատավարությունները միջազգային դատարաններ տեղափոխելուց, որտեղ որևէ փաստարկ չի ունենա։
«Մենք բոլորս միավորված ենք մեր ազգային գաղափարների շուրջ, որը ադրբեջանիզմն է կոչվում։ Այն միավորում է Ադրբեջանի բոլոր ժողովուրդներին», – ասել է Ալիևը։ Նա այդպես էլ չի բացատրել, թե ինչ է ադրբեջանիզմը կամ ինչպես է այն չափվում՝ Ալիևի հանդեպ լոյալությա՞մբ, բնակություն տարածքո՞վ, թե՞ հայատյացությամբ։ Ալիևը մինչ օրս չի կարողացել ձևավորել ադրբեջանական ինքնություն, և նա հիանալի հասկանում է, թե որքան է դա վտանգավոր։ Նրա միակ փաստարկը հայատյացությունն է, այդ իսկ պատճառով TRIPP-ով ճանապարհորդող ադրբեջանցիները չպետք է տեսնեն բարեհամբյուր հայկական դեմքեր։