
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի և Իրանի պետական սահմանի իրանական կողմում սահմանանշանների չափագրման և այդ հարցով Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցություններ վարելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին։
Հատկանշական է, որ այս օրերին Ազգային ժողովում քննարկվում է նաև TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի հարցը։
ԹՐԻՓՓ-ի ամենակարևոր հարցը և էությունը՝ հայ-իրանական սահմանի վերահսկողությունն է։ Քննարկումների ժամանակ դեռ չեն հնչել պատասխաններ մի քանի պարզ հարցերի․
1․ ԹՐԻՓՓ-ի ո՞ր կողմով է անցնելու հայ-իրանական սահմանը և ո՞ր կողմում են կանգնեելու հայ՝ ավելի ճիշտ ռուս սահմանապահները։
2․ Հայ-իրանական ճանապարհը ո՞ր հատվածում կհատի ԹՐԻՓՓ-ը և արդյո՞ք կհատի գետնի վրա։
3․ Ո՞վ է իրականացնելու ԹՐԻՓՓ-ի պաշտպանությունը”։