Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը։

Հոկտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսում Միրզոյանը, պատասխանելով Բորդյուժայի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին, հայտարարել է․ «Մենք վաղուց ի վեր դադարեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, մեր անդամությունը սառեցրել ենք։ Եթե այդ կառույցի մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունն ինչ-որ մեկնաբանություններ են անում՝ իզուր։ Մենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում»։

Ավելի վաղ Բորդյուժան հայտարարել էր Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու անհրաժեշտության մասին։