Ռուսաստանը կօգնի Ադրբեջանին զրահատեխնիկայի վերանորոգման հարցում

Ռուս մասնագետները կօգնեն Ադրբեջանին զրահատեխնիկայի վերանորոգման և սպասարկման համար ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման և արդիականացման գործում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։

Ծառայության տնօրենը նաև նշել է գործընկերների շարունակական բարձր հետաքրքրությունը ռուսական «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային և թնդանոթային համակարգերի նկատմամբ։ Նա նշել է, որ այս ՀՕՊ համակարգերը «մեծ պահանջարկ ունեն» և ենթադրել է, որ դրանց Ադրբեջան մատակարարման պայմանագրերը կարող են ստորագրվել մոտ ապագայում։