Հաքերները կոտրել են Ուկրաինայի և Ռուսաստանի տագնապի մասին ծանուցումների հավելվածները

Երկու երկրների «տագնապային» նախազգուշացման համակարգի վրա միաժամանակյա հարձակումը վկայում է երրորդ ուժերի՝ քաոս և խուճապ ստեղծելու մտադրության մասին, ինչը պատերազմական պայմաններում հղի է աղետալի հետևանքներով։ Նախազգուշացման համակարգի նկատմամբ անվստահությունը կարող է հանգեցնել ոչ պատշաճ գործողությունների իրական սպառնալիքի դեպքում:

Ուկրաինական պաշտոնական «Air Raid» հավելվածը, որն օգտագործվում է բնակչությանը սպառնալիքների մասին ահազանգելու համար, կիբերհարձակման ենթարկվեց նոյեմբերի 1-ի երեկոյան: Օգտատերերը սկսեցին կեղծ հաղորդագրություններ ստանալ ռադիացիոն և քիմիական վտանգի մասին, ինչպես նաև ծանուցումներ Կիևում փողոցային մարտերի սպառնալիքի մասին:

Միջադեպին առաջինն արձագանքել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդայինները։ Զինվորականները նշել են «թշնամական ազդեցության» մասին և ընդգծել, որ «ռադիացիոն սպառնալիք չկա»: Ավելի ուշ մշակողները հաստատել են կոտրումը:

Հաքերային հարձակման մասին գրեթե միաժամանակ հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը։ Գերատեսչությունում նշել են, որ նախարարության բջջային հավելվածը ենթարկվել է «զանգվածային կիբերհարձակման», ինչի արդյունքում հարձակվողները կազմակերպել են օգտատերերին կեղծ տեղեկություններ ուղարկել Ռուսաստանի դեմ իբր արձակված միջուկային մարտագլխիկների մասին։