Հնդկաստանը 1000 կառավարվող հրթիռ կմատակարարի Հայաստանին

Հնդկաստանը Հայաստանին 1000 կառավարվող հրթիռ կմատակարարի ավելի վաղ ձեռք բերված Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) համար: Այս մասին հայտնում է Indian Defence Research Wing–ը։
«Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 20 միլիարդ ռուփի (210 միլիոն ԱՄՆ դոլար)»,– նշված է կայքում։
Հնդկական պարբերականը, որը պարբերաբար հաղորդում է Երևանի և Նյու Դելիի միջև սպառազինության գործարքների մասին, այժմ գրում է, որ սա կառավարվող զինամթերքի առաջին խմբաքանակն է։
Իսկ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը ձեռք են բերվել վերջին 2-3 տարվա ընթացքում։