Տեղեկացնում ենք ձեզ, որ բարեգործների աջակցությամբ դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ կտրամադրվեն մեր երեխաներին: Ովքեր ունեն դրանց կարիքը, ապրում են Երևանում ու մերձակա բնակավայրերում, խնդրում ենք դիմել անձնական նամակով և ներկայացնել երեխաների տվյալները:
Տրամադրումը կիրականացվի Երևան քաղաքում, հոկտեմբերի 28-ին, ժամը 17։00-ին, կրկեսի շենքի մոտ գտնվող հյուրանոցում: Մեր երեխաների համար նախատեսվում է նաև համերգային գեղեցիկ ծրագիր: